>

Հունվար: Դուք համբերության թագուհին եք, ով կարող է գլուխը բարձր դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին: Դուք երբեք չեք բողոքում, լսում եք ուրիշների բողոքներն ու խնդիրները ու մեծահոգաբար խորհուրդներ տալիս: Դուք կարող եք երկար համբերել, բայց երբ ձեր համբերության բաժակը սպառվի, դուք ատոմային ռումբից էլ վտանգավոր կլինեք:

Փետրվար: Դուք այն թագուհին եք, ով միշտ հասնում է իր ուզածին: Դուք հպարտ եք ու ինքնավստահ, գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից, երբեք չեք վախենում դժվարություններից: Դուք կարող եք լավ ղեկավար լինել: Այս թագուհիների մոտ շատ լավ է զարգացած ինտուիցիան, ինչպես նաև նրանք պաշտում են երեխաներին:

Մարտ: Դուք լեդի եք, իսկական լեդի. զգայուն, նուրբ, խոցելի, երբեմն՝ կամակոր: Հիանալի ճաշակ ունեք և ոճի զգացում: Դուք ձգտում եք լինել այնպիսի տղամարդու կողքին, ով հեռու կպահի ձեզ կյանքի բոլոր տհաճ անակնկալներից և կպաշտպանի ամեն պարագայում: Բայց մի տարվեք սպիտակ ասպետների մասին պատմող հեքիաթներով:




Քոչարյանի զոհերը

Ապրիլ: Համարձակ, ըմբոստ թագուհի եք: Որտեղ էլ հայտնվեք, հաստատում եք ձեր կանոնները, ենթարկվելը ձեր ոճի մեջ չէ, դուք ենթարկում եք, ոչ թե ենթարկվում: Տղամարդիկ հիանում են ձեր պես կանանցով: Անհաղթահարելի ձգողություն ունեք:





Մայիս:  Պայքարի թագուհին եք: Չնայած արտաքինին այդքան նուրբ, բայց ներքուստ իսկական մարտիկ եք՝ երբեմն դաժան, բայց միշտ արդար: Ձեր մեջ կարող են ամփոփված լինել բոլոր անհամադրելի երևույթներն ու բնավորության գծերը: Ձեր կամքի ուժին ուղղակի նախանձել կարելի է:

Հունիս: Դուք առաջնորդ թագուհի եք: Մարդկանց ճանաչում եք առաջին իսկ հայացքից, ձեզ մի խոսքն էլ բավական է հասկանալու համար, թե ով ով է: Չեք սիրում կոնֆլիկտներ: Առանձնահատուկ հիացմունք են առաջացնում ձեզ մոտ երիցուկները:


Հուլիս: Տղամարդկանց սրտերի թագուհին եք: Տղամարդիկ ուղղակի խենթանում են ձեզ համար: Երիտասարդ թագուհիները հաճախ են սիրահարվում, հիասթափվում ամեն մանրուքից, բայց ի վերջո գտնում են իրենց թագավորին:

Օգոստոս: Դե ինչ ասես էստեղ… դուք թագուհիների թագուհիներն եք: Առաջնորդ եք, բոլորին կարող եք տանել ձեր ետևից: Կյանքում կարող եք շատ բաների հասնել, բայց առաջնայինը ձեզ համար տունն ու ընտանիքն են:

Սեպտեմբեր: Հրաշագործ թագուհիներ… ձեր մեջ կարող են միախառնված լինել բնավորության տարբեր գծեր, սակայն մի բան կա, որ ձեզ մոտ հիանալի է ստացվում. դուք ինչին դիպչեք, հրաշք է դառնում:



Հոկտեմբեր: Զգացմունքների թագուհին եք: Դուք արտաքինից սառն եք թվում, սակայն ձեր ներսում զգացմունքների իրական փոթորիկ է: Ձեր ներսում համադրվում են կրակն ու սառույցը: Ճակատագրական կանայք եք, ովքեր մեկ անգամ դաջվում են տղամարդու հիշողության մեջ, և մի ամբողջ կյանքն էլ չի հերիքի նրանց մոռանալու համար:

Նոյեմբեր: Սիրո թագուհիներն են: Կրքոտ, խարիզմատիկ, անհնար է ձեզ չսիրահարվել… Հրաշալի հոգեբան եք և արագ հասկանում եք մարդկանց մտադրությունները: Դուք իսկական կախարդուհիներ կարող եք լինել:

Դեկտեմբեր: Տարօրինակ թագուհին եք: Անգամ կարող եք մի ամբողջ կյանք ապրել մարդու հետ, սակայն միևնույնն է նրա համար տարօրինակ կմնաք: Ունեք նուրբ, թեթև, վառ հոգի: Ձեզ շրջապատում միշտ շատ են սիրում և գնահատում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->