>

Ոչ ոք չի  վիճի այն հարցի շուրջ,  որ ցանկացած տղամարդ մեծ բարձունքների է հասնում  միայն կնոջ աջակցության դեպքում, քանի որ կինը հավատում է, որ նա  աստված է ու թագավոր:

Այս պատմությունը վաղուց է շրջանառվում Համացանցում և շատերի կողմից բավականին սիրված պատմություն է:  Այս պատմության հերոսները ժամանակ առ ժամանակ փոխվում են, սակայն բովանդակությունն ու իմաստը մնում են նույնը:   Որպես այս պատմության հերոս  ներկայացվել են տարբեր երկրների նախագահներ,  ինչպիսիք են  Քենեդին, Բուշ,  Օբաման:









Մի անգամ ԱՄՆ նախագահը  իր կնոջ հետ սլանում էր  մայրուղով: Նա   մեքենան մոտեցրեց բենզալցակայանին: Մինչ աշխատակից   լիցքավորում էր մեքենան, նախագահն ասաց. «Տեսնում ես սիրելիս այս տղամարդուն, պատկերացնում ես, նա ողջ կյանքում  նույն գործն է անում,  մեքենաների մեջ  բենզին է լցնում, իսկ ես, քո ամուսինը՝ նախագահ եմ, այս երկրի նախագահը, ինչպես է բախտդ բերել»:


Կինը նայեց ամուսնու աչքերի մեջ ու ասաց.



«Սիրելիս, եթե այդ տղամարդը լիներ իմ ամուսինը, նա նույնպես նախագահ կլիներ»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->