>

Կույսի համաստեղության տակ ծնված մարդիկ կամ շատ նման են լինում իրար կամ էլ շատ տարբեր: Բայց կան բնավորության մի քանի գծեր, որ ընդհանուր են նրանց բոլորի մոտ:

Ահա ներկայացնում ենք այդ գծերը.









  • Կույսն ունի վերլուծական մտածելակերպ

Նրանք նույն րոպեի ընթացքում կարող են  բազմաթիվ մտքեր ունենալ և մտածել դրա շուրջ: Նրանց աչքից ոչ մի մանրուք չի վրիպում:  Հենց այդ վերլուծական  մոտեցումն էլ հանդիսանում է նրանց ուժեղ կողմը,  ինչի շնորհիվ էլ  նրանք հաջողության են հասնում: Արտաքուստ Կույսերը շատ հանգիստ են, սակայն նրանց միտքը երբեք հանգիստ չի մնում:  Այս մտածող ուղեղը  նրանց ստիպում է վերլուծել  յուրաքանչյուր իրավիճակ և ցանկացած մարդու, ով հայտնվում է նրանց ճանապարհին, և Կույսերը հազվադեպ են սխալվում իրենց դատողություններում:

  • Կույսը պրակտիկ է

Կույսերը շատ պրակտիկ են. Կույսը  երբեք չի ապրում  երևակայական աշխարհում, նա  մշտապես գտնվում է  խելամիտ իրականության մեջ: Նրանք կարող են  լավագույն լուծում գտել ցանկացած խնդրի համար,  որովհետև նրանց մտքերը հիմնված են իրականության, այլ որ թե երևակայության վրա:

  • Կույսը կազմակերպված է

Կույսերն ատում են անկանոն վիճակը,  նրանք կարողանում են իրենց լավ զգալ և առաջ գնալլ միայն այն միջավայրում, որտեղ կարգուկանոն կա և իրենք էլ ամեն գնով փորձում են կարգուկանոն հաստատել:


  • Կույսերն անկեղծ են

Կույսերը գնահատում են անկեղծությունը, և իրենք էլ իրենց հերթին  անկեղծ են և ազնիվ ընկերների և գործընկերների հետ, խաբեությունը և դավաճանությունը նրանց հատուկ չէ:

  • Կույսերը լռություն են սիրում

Կույսերը չափազանց  համեստ են ու լուռ:  Դժվար է գտնել մի Կույսի, ով սիրում է աղմկել: Նրան ժամանակ է հարկավոր, որպեսզի իրական ընկերական կապեր հաստատի:



  • Կույսերը շատ հոգատար են

Կույսն ասես մի մեծ սիրտ լինի: Նրանք չափազանց հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ, հոգ են տանում նրանց մասին,  շատ մարդասեր են և կարեկցող են , նրանք շատ են սիրում  մարդկանց օգնել:

  • Կուսերը աշխատասեր են

Կույսերը չեն սիրում ձեռքերը ծալած նստել, նրանք շատ աշխատասեր են: Տաղանդը, ջանասիրությունը և կարգապահությունը, ահա թե որոնք են Կույսի հաջողակ կարիերայի գրավականը:

  • Կույսերը պերֆեկցիոնիստներ են

Կույսերը հորոսկոպի ամենապերֆեկցիոնիստ նշաններից են: Նրանք ձգտում են կատարելության ամեն ինչում: Սա կարող է դիտվել թե որպես թույլ կողմ, և թե որպես  ուժեղ կողմ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->