>

Նա ստիպված էր ինքնուրույն դաստիարակել  և խնամել փոքրիկին, որովհետև ամուսինը հարբեցող էր և  ողջ օրը քարշ էր գալիս  բարերում:

Ամենասարսափելին այն էր, որ սկեսուրը  երբեք չէր փորձում օգնության ձեռք մեկնել:  Մի անգամ, երբ հարսը զանգահարեց և  խնդրեց սկեսրոջը օգնել  իրեն, սկեսուրը  շատ խիստ տոնով  պատասխանեց:




Քոչարյանի զոհերը

—  Կարող ես ինձ ասել,  ով պետք է հոգ տանի  քո երեխայի մասին:  Քո երեխան է և յուրաքանչյուր մոր պարտականությունն է իր երեխայի խնամքով զբաղվելը:





Եվ երբ խեղճ կինը դժհոհեց, որ ամուսինն  իրեն չի օգնում, սկեսուրն ասաց.

— Կարող ես ինձ ասել, ով պետք է երեխայի տակը մաքրի, երբ նա «տակն է անում»,  հայրիկը թե՞ մայրիկը:


Ինչին հարսը պատասխանեց. «Իհարկե մայրիկը» և լսեց պատասխանը. «Դե ուրեմն  կատարիր պարտականությունդ»:

Մի օր  հարսը կրկին զանգահարեց սկեսրոջը և  հարցրեց.



—  Ես կուզեի ճշտել, ով պետք է մաքրի երեխային և նրա շուրջը, երբ նա փսխել է ու կեղտոտել ողջ տունը, մայրիկը թե՞ ուրիշ մեկը:

— Իհարկե մայրիկը,- ինքնագոհ պատասխանեց սկեսուրը:

— Դե, ուրեմն եկեք և մաքրեք ձեր տղային և նրա շուրջը, նա կրկին փսխել է և ողջ տունը կեղտի մեջ կորցրել:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->