>

Տղամարդկանց հարցում կանանց ճաշակները շատ տարբեր են. ոմանք սիրում են ավելի փափուկ տղամարդկանց, իսկ ոմանց էլ գրավում են կոպիտները:

Ըստ ձեր ընտրած նկարի էլ այժմ կփորձենք պարզել, թե ինչ տեսակի կին եք դուք.




Քոչարյանի զոհերը





Համար 1: Դուք այն կանանցից եք, ովքեր սիրահարվում են մեկ անգամ և ողջ կյանքի համար: Ձեր տեսակն ամենահավատարիմն է:Թեթև, անկեղծ, բայց ոչ միամիտ, հենց այս տեսակի կանայք են տղամարդուն մղում նոր հաջողությունների: Տղամարդու մեջ գնահատում եք խելքն ու նվիրվածությունը:

Համար 2: Դուք շատ եք գնահատում ռոմանտիկան, և մեծ երջանկություն է սպասվում այն տղամարդուն, ով կտա ձեզ ձեր ուզածը:Դուք սիրում եք ողջ հոգով և սրտով, լավ տնային տնտեսուհի եք և լավ դաստիարակում եք երեխաներին: Սակայն ձեր տղամարդը երբեմն չի գնահատում ձեզ: Եվ իզուր, ձեր տեսակն ամենաշատն է պետք գնահատել, եթե ձեզ գնահատեն, դուք սարեր շուռ կտաք:


Հա մար 3: Կրքոտ, անկեղծ, այնպիսի աչքերով, որ ցանկացածին խելքահան կանեն: Դուք շատ խարիզմատիկ կին եք, ուժեղ բնավորությունով, սակայն սիրո մեջ չեք սիրում այն բանեցնել, դուք ուզում եք լինել մի տղամարդու կողքին, ով ձեզնից ուժեղ է:Երիտասարդ տարիքում այս տեսակի կանայք հաճախ կոտրվում են սիրո պատճառով և ամուսնանում ավելի թույլ տղամարդկանց հետ և տանջվում նրանց հետ:Հարաբերություններում կարևոր է ձեզ համար, որ տղամարդը իր վրա վերցնի պատասխանատվությունը:



Համար 4: Ընտանեկան լավ մթնոլորտը շատ կարևոր է ձեզ համար և այն հենց դուք եք ստեղծում: Ամուսնու մեջքի ետևում ասես քարե պատի ետևում. սա ձեզ համար է ասված: Դուք կարող եք հասկանալ և ներել շատ բան, սակայն ոչ դավաճանությունը:

Եթե ոչ ոք ձեզ դուր չեկավ: Դուք այն կանանցից չեք, որ տարիներով կապրեն չսիրած մարդու հետ: Ուզում եք միշտ զարգանալ և զուգընկերն էլ ձեզ հետ զարգանա: Սիրում եք հետաքրքիր, ճաշակով տղամարդկանց:Ձեզ համար դառը ճշմարտությունը քաղցր ստից լավ է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->