>

Ավտոբուսը  մոտեցավ կանգառին և ես տեսնելով, որ ավտոբուսում շատ ուղևորներ չկան, շատ ուրախացա: Չեմ սիրում, երբ ավտոբուսը  լեփ-լեցուն է լինում: Բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ականջակալներս դրեցի ու սկսեցի լսել իմ սիրած երգը:  Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, բոլորը շտապում են հետևամաս:  Ականջակալներս հանեցի ու հասկացա, թե ինչ է տեղի ունենում:

Ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած, նրա դեմքից զգացվում էր, որ սարսափելի ցավերի մեջ է:  Մի տարեց կին շոյում էր նրա գլուխը:  Հղի կինը ցավից գալարվում էր, և ասես շուրջը ոչինչ չէր նկատում: Հանկարծ  նրա նստարանի  տակ  արյան  հետքեր երևացին:




Այդ պահին ավտոբուսի վարորդը բարձրաձայն ասաց.


— Հաջորդ կանգառը ծննդատուն: Ում համար չէ, թող հենց այս կանգառում էլ իջնի:





Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը, չնայած, որ դա նրա երթուղուց դուրս էր:
Ավտուբուսի մեջ գտնվողներս շատ լարված էինք, նստատեղի տակ արյան  հետքը գնալով մեծանում էր:

Վարորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ  մի քանի րոպեից հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և արագ կնոջը գրկելով  վազեցրեց ներս:

Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, որոնեցի հարազատների հեռախոսահամարները, վերջապես կապ հաստատեցինք  ամուսնու հետ ու պատմեցինք կատարվածը:


5 րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջավ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս:

Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանաչում, հարազատի նման անհամբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն:

Որոշ ժամանակ անց, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.

— Ծնվե՜ց, որդիս, ծնվե՜ց:



Մենք բոլորս գրկախառնվեցինք, շնորհավորեցինք նորաթուխ հայրիկին:  Ուղևորներից ոմանք շտապեցին շամպայն հետևից, մենք ասես արդեն մի մեծ ընտանիք էինք դարձել… հիմա էլ, որ հիշում եմ, ողջ մարմնով փշաքաղվում եմ:

Նորածնի հայրը  ձեռքը մեկնեց ավտոբուսի վարորդին և աաաց.

— Շնորհակալ եմ եղբայր, եթե շտապ չհասցնեիր, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կարող էր պատահել: Մինչև այսօր ես չէի որոշել ինչ անունով եմ կոչելու որդուս, բայց հիմա հաստատ գիտեմ: Ես նրան կկոչեմ քո անունով:

Հ.Գ. Ավտոբուսի վարորդի անունը չի նշվում իր իսկ խնդրանքով. երբ վերջում մոտեցա նրան ու ասացի, որ լրագրող եմ, այս դեպքն անպայման պիտի լուսաբանեմ, նա միայն մի խնդրանք հայտնեց, որ իր անունը չլուսաբանվի: Պատկերացրեք, որ հնարավոր է` այդ նույն մարդը Ձեզ ամեն օր իր ավտոբուսով հասցնում է աշխատանքի))

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->