>

Այսօր՝ երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով։


Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:








Լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր՝ երեկոյան ժամերից սկսած, և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։


Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հաստությունը կարող է հասնել 20-25 սմ և ավելի։



Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->