>

Ֆեյսբուքում ստեղծվել է իրադարձություն՝ «Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Որպես կազմակերպիչ՝ նշվում է Գարիկ Թադևոսյանը, ում ֆեյսբուքյան գլխավոր նկարում կանեփի տերևների ֆոնին գրված է՝ #ԵսԷլ և «Ապաքրեականացում»:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան իրադարձությանը, ապա դրա գլխավոր լուսանկարն իրազեկում է կանեփի օգտագործման եղանակների մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.




Քոչարյանի զոհերը

«Ապրիլի 20-ը մարիխուանայի միջազգային օրն է։





Այդ օրը աշխարհի բազմաթիվ քաղաքներում մարդիկ հավաքվում են ծանոթանալու և քննարկելու իրենց երկրի քաղաքականությունը մարիխուանայի վերաբերյալ։

Ապրիլի 20-ին, ժամը 4։20 (pm) ես լինելու եմ Ազատության հրապարակում՝ նշելու այս միջազգային օրը։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ, ծանոթանալ, շփվել, մտքեր փոխանակել։

Խնդրում եմ նկատի ունենալ՝ սա ցույց կամ բողոքի ակցիա չէ․ այս օրը մենք չենք առաջադրելու որևէ պահանջ կամ բողոք կառավարությանը կամ պետական այլ մարմնի։


Եթե որոշեք նշել այս օրը ինձ հետ միասին, խնդրում եմ՝



1. լինել սթափ վիճակում

2. չունենալ որևէ արգելված նյութ ( կաթոցիչ, դեղնականաչավուն զանգված և այլն )

3. չխախտել որևէ օրենք և հատկապես հասարակական կարգը

Խրախուսվում է ունենալ տեղեկատվական բնույթի պաստառներ մարիխուանայի օգտագործման ոլորտների, օգտակար ազդեցությունների և աշխարհում դրա օգտագործման փորձի արդյունքների մասին։

Գործողության նպատակն է հասարակությանը ներկայացնել ինֆորմացիա մարիխուանայի օգտագործման հետևանքների և այն օգտագործողի պատկերի մասին, որը տասնյակ տարիներ խեղաթյուրվել է»,- ասված է իրադարձության տեքստում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->