>

Այս բնական միջոցներով Սուրբ Զատիկի սեղանը կզարդարեք գունազարդ ձվերով. հեշտ և արագ տարբերակներ, որոնց մասին քչերը գիտեն:

Սուրբ Զատիկի ձվերը սոխի տերևներով ներկելու ամենատարածված միջոցի մասին բոլորը գիտեն, սակայն կան նաև այլ բնական տարբերակներ,որոնցով կարելի է գեղեցիկ գույներ ստանալ Զատիկի սեղանը զարդարելու համար: Օրինակ` տարբեր տեսակի կանաչիներից կարելի է ստանալ, կարմիր, դեղին վարդագույն, կապույց ձվեր, որոնց մասին քչերը գիտեն:




Քոչարյանի զոհերը


Հարկավոր է հիշել, գույնի ինտենսիվությունը կախված է ներկի քանակից և երկար ներկի մեջ պահելուց: Ի դեպ,ձվերը էկոլոգիապես մաքուր ներկելու դեպքումնույնիսկ կարելի որոշ իրերիօգնությամ նկարազարդ ձվեր ստանալ,այս պարագայում,օրինակ կարելի է վերցնել գումարի ռեզիններից:





Սոխի տերևներով ձուն ներկելու համար մեր տատիկները նախկինում տարվա սկզբից հավաքում էին սոխիտերևները և գունազարդելու համար առանձնացնում էին գեղեցիկ և յուրահատուկ տերևներից, իսկ ներկելու ժամանակ ամրացնում ձվին:

Աղացած սև սուրճը ձվին տալիս է շագանակագույն երանգ:


Բազուկի օգնությամբ կարելի է ստանալ վարդագույն ձվիկներ:



Եթե ցանկանում եք կանաչ ներկել,ապա կարող եք կիրառել եղինջ կամ սպանախ:

Եթե շատ օգտագործեք կանաչին, ապա ձվերը կունենան մուգ կանաչ տեսք:

Ուշադիր եղեք: Կարմիր կաղամբի դեպքումոչ թե կունենանք վարդագույն կամ կարմիր ձվեր,այլ՝ կապույտ:

Շատ հեշտ կարելի է ստանալ կապույտ գույնը նաև սև հաղարջի օգնությամբ, բայց պետք է աշնանը և սառեցնել սառցախցիկում:

Աղբյուր՝ Hay-info

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->