>

Երգ, որը Հայկոն և Ավետ Բարսեղյանը գրեցին որպես հարսանեկան նվեր, ամիսներ անց վերածվեց մի ամբողջ նախագծի։ «Վերև». այսպես է կոչվում Հայկոյի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը շուտով կներկայացնի հանդիասատեսին։

Tert.am Life-ը Հայկոյի հետ զրուցել է նոր տեսահոլովակի, սպասվող սկավառակի և կնոջ՝ Անահիտ Սիմանոյանի հետ համագործակցելու մասին։









«Վերև» երգի նախապատմությունը Հայկոն ժպիտով հիշեց՝ ինքն ու խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանն էլ չէին սպասում, որ կարող են այդքան սիրել երգն ու ուղղակի անակնկալ-նվերի համար գորժը տանել ավելի պրոֆեսիոնալ դաշտ։

«Ավետ Բարսեղյանի հետ գնալու էինք Մոսկվա մեր ընկերներից մեկի հարսանիքին, որոշեցինք երգի տեսքով գեղեցիկ նվեր անել զույգին։ Սակայն «Վերև» երգը շատ-շատ սիրեցինք և որոշեցինք ավելի լուրջ աշխատել երգի վրա։ Սկզբում ամեն ինչ հասարակ սկսեցինք, հետո երգը դարձավ բազմաթիվ հետաքրքիր նպատակների առիթ»,- ասաց Հայկոն ու հավելեց՝ երգում է սիրո մասին, իսկ վերնագիրը շատ խորհրդանշական է, քանի որ կարելի է տարբեր տեսանկյունից նայել, տարբեր կերպ հասկանալ և ընկալել։


Տեսահոլովակի շրջանակներում կատարողն արդեն երկրորդ անգամ համագործակցել է Խորվաթիայում ապրող հայազգի ռեժիսոր Ավիկ Շանիչի հետ, առաջին աշխատանքը եղել է «Սիրում եմ» երգի տեսահոլովակի ժամանակ։

Երգչի կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ապահովել է տեսահոլովակի հերոսների ոճը։ Բացի այս, զույգը նոր նախագիծ կներկայացնի, որը բխել է երգից։ «Ոճի առումով ինձ օգնել է իմ սիրելի Անահիտ Սիմոնյանը։ Այս երգը նաև նոր նախագծերի առիթ հանդիսացավ, հետագայում լինելու են շապիկներ։ Հուսանք՝ տեսահոլովակի պրոմոն կլինի շատ հետաքրքիր, որովհետև իրականում բավականին կրեատիվ բաներ ենք մտածել՝ կենտրոնանալով երգի վերնագրի՝ «Վերև» բառի վրա։ Մնացածը թողմնա անակնկալ, հերթով կներկակացնենք հեռուստադիտողին»։



Տեսահոլովակի թրեյլերն արդեն հասանելի է, պրեմիերան սպասվում է առաջիկայում։
«Ներկայումս Խորվաթիայում մոնտաժային աշխատանքներն ընթացքի մեջ են։ Համագործակցում եմ Գրիգոր Հովհաննիսյանի և Իրինա Վարդանյանի հետ, որոնք իմ պրոդյուսերներն են։

Ձայնագրությունն ու միքսը կատարվել է իմ ստուդիայում՝ «Hayko music production»-ում, նվագում է Արթուր Սողոյանը, իսկ հնչյունային ռեժիսորն Արման Սարգսյանն է,- ասաց նա ու հավելեց, որ այս փուլում աշխատում է նաև նոր ալբոմի վրա,- Ունկնդիրները կարող են բեռնել նաև միայն աուդիոտարբերակը, մինչև սկավառակս պատրաստ կլինի։

Ալբոմս կոչվելու է «Վերև»։ Սկավառակում ներառված կլինեն նոր երգեր, որոնք սինգլի տարբերակով արդեն թողարկվել են, բայց որևէ ալբոմում չեն եղել՝ «Սիրո հավերժ քաղաքը», «Սիրում եմ»։ Քանի որ վերջին տարիներին երաժշտական աշխարհում CD հասկացողությունը խոշոր հաշվով դուրս եկավ, ստեղծագործողները նախընտրում են իրենց երգերը բեռնել օրինակ itunes-ում, ես էլ եմ նույն սկզբունքով անելու։ Ալբոմի ամբողջական տարբերակը կբեռնենք համացանցում, մարդիկ արդեն իրենց հեռախոսներում կկարողանան լսել երգերը, վայելել գեղեցիկ նկարով»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->