>

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ամուսնանալուց հետո բնակվում է Փարիզում, ուստի այժմ չի զբաղվում երաժշտական կարիերայով։ Նա եւս դուստր ունի։





Երգչուհի Լուսինան եւս ամուսնությունից հետո չի նկարահանում նոր տեսահոլովակներ, չի մասնակցում համերգների։ Նա մեծացնում է իր դստերը։





Երգչուհի Լանա Խաչատրյանը նույնպես այլեւս չի երգում։ Նա ամուսնացել է եւ ունի դուստր


Երբեմնի «Ռուբիկոն» հաղորդման հաղորդավարուհի Իզա Դարբինյանը տարիներ առաջ ամուսնացավ եւ հեռացավ Հայաստանից։ Այժմ Իզան ընտանիքի հետ բնակվում է Թաիլանդում։ Նա ունի երկու զավակ։

Դերասանուհի Մարիամ Շահինյանը եւս ամուսնությունից հետո թողել է կարիերան եւ զբաղվում է դստեր դաստիարակությամբ։

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» Գոհար Հարությունյանը վաղուց արդեն թողել է մոդելային կարիերան եւ զբաղվում է իր հինգ երեխաների դաստիարակությամբ։



Երգչուհի Աննա Արմենակյանն ամուսնանալուց հետո տեղափոխվեց ԱՄՆ եւ թողեց երգչուհու կարիերան։ Նա որդի ունի։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->