>

Պատկերացնո՞ւմ եք, մտնում եք տուն և տանը անուշ կիտրոնի թարմացնող բույր է տարածված: Եվ այդ ծառը դուք եք տնկել ու աճեցրել:  Սա շատ պարզ եղանակ է; Կարելի է կիտրոն աճեցնել  ծաղկամանի կամ բաժակի մեջ:  Պահանջվում է վերցնել ընդամենը  կիտրոնի կորիզներ:


Անհրաժեշտ է՝








  • Ծաղկաման կամ բաժակ
  • Կիտրոնի կորիզներ
  • Հող, Ջուր

Կիտրոնի կորիզները թրջել ջրում և թողնել մեկ ժամ, որպեսզի դրանք փափկեն: Կորիզների հաստ կեղևը մաքել: Այնուհետև  սերմերը  տեղավորել ոչ մեծ քանկությամբ ջրի մեջ:


2 օրվա ընթացքում սկսում են ծլել: Երբ դրանք ծիլ տան, տեղադրել հողի մեջ, ջրել քիչ քանակությամբ ջրով: Ծաղկամանի կամ բաժակի մեջ մի քանի դեկորատիվ քարեր շարել գեղեցիկ տեսք հաղորդելու համար: Ծաղկամանը դնել արևոտ տեղում և անպայման ջրել:

Ահա այն ամենը, ինչ պահանջվում է անել տանը կիտրոնի ծառ աճեցնելու համար:



Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->