>

Ձեր սմարթֆոնը շատ արագ է «նստում» և դուք մտածում եք նորը գնելու մասին: Հետևեք մեր խորհուրդներին, հնարավոր է դրանք օգտակար լինեն և դուք խնայեք այն գումարը, որը պատրաստվում եք տրամադրել նոր հեռախոս գնելու համար:

Հասկանալի է, որ եթե դուք ողջ օրը խիստ զբաղված եք, անընդհատ կարևոր  զանգեր եք անում ու սպասում եք շատ կարևոր զանգի և հանկարծ հեռախոսը անջատվում է, դուք մտածում եք նոր հեռախոսի մասին:





Ինչու է հեռախոսը արագ լիցքաթափվում





Լիցքավորման բնիկը աղտոտված է:Հեռախոսի լիցքավորման բնիկը  պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել: Այնտեղ շատ փոշի է կուտակվում:

Դուք վառ գույների բլոկ եք տեղադրում: Մարդիկ հաճախ են նայում հեռախոսի էկրանին, ստուգելու համար մուտքային հաղորդագրությունները: Որքան հանգիստ գույների բլոկ տեղադրվի, այնքան ավելի լավ թե հեռախոսի, թե ձեր իսկ աչքերի համար:


Դուք մշտապես հեռախոսը ձեռքում եք պահում: Հեռախոսը պահեք այնպիսի վայրում, որտեղ տաք և ցուրտ եղանակը  չեն կարողանա ազդել  հեռախոսի վրա: 30 աստիճանից բարձր և 20 աստիճանից ցածր ջերմաստիճանի  դեպքում աշխատեք քիչ հանել հեռախոսը  պայուսակից կամ գրպանից:

Մշտապես միացված է  էկրանի ավտոմատ պտտումը: Անջատեք  էկրանի ավտոմատ պտտումը և միացրեք անհրաժեշտության դեպքում,  դա շատ  էլեկտրաէերգիա է ծախսում:

Մշտապես բաց եք թողնում հավելվածներով պատուհանները: Չփակված հավելվածները լրացուցիչ ծախս են մարտկոցի համար: Ժամանակ առ ժամանակ  փակեք բոլոր պատուհանները:



Էկրանի պայծառությունը դրված է առավելագույն սահմանաչափում: Սա  արագ լիցքաթափման պատճառներից է, դա վնասակար է նաև աչքերի համար:

Երբեք չեք անջատում GPS, Bluetooth և Wi-Fi:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->