>

Յուրաքանչյուր տնտեսուհի գիտի, թե որքան տհաճ և դժվար  գործընթաց է  ջեռոցը մաքրելը, հատկապես, եթե այն հաճախակի չի մաքրվում: Նույնիսկ թանկարժեք միջոցները հաճախ ցանկալի արդյունք չեն ապահովում և ստացվում է, որ դա անշնորհակալ աշխատանք է, քանի որ  շատ ժամանակ և նյարդեր է պահանջվում  և արդյունքը չի գոհացնում:

Այս պարզ մեթոդի օգնությամբ հնարավոր է մաքրել նույնիսկ ամենակեղտոտ ջեռոցը, որը բավականին տևական ժամանակ օգտագործվել է և չի մաքրվել և հասկանալի է, թե նման դեպքում որքան դժվարանցանելի հետքեր են առաջանում:




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ բաղադրիչներ





  • Ջուր, Սննդային սոդա – 4-5 ճաշի գդալ
  • Քացախ – 0,5 բաժակ, Հեղուկցրիչ
  • Ոչ մեծ տարա, Ձեռնոցներ

Գործողությունն արեք երեկոյան, երբ դուք հաստատ համոզված եք, որ ջեռոց չեք միացնելու:

Ջեռոցից հանել բոլոր տապակները և կաղապարները: Սոդան լուծել ջրի  մեջ, որ ստացվի  թանձր մածուկ:


Սպունգի օգնությամբ  ստացված մածուկը քսել  կեղտոտ մակերևույթին, սոդան անմիջապես ձեռք է բերում մուգ գույն:

Թողնել ողջ գիշեր:



Առավոտյան մաքրել խոնավ լաթով, անընդհատ այն խոնավացնելով:
Երբ սոդան լրիվ հեռացվի, քացախը լցնել հեղուկցրիչի  մեջ և փչել ջեռոցի պատերին: Աշխատեք չնշնչել այդ օդը, կարելի է դիմակ կրել:

Այնուհետև  խոնավ լաթի կամ սպունգի օգնությամբ մաքրել ջեռոցը:

Առավելագույն էֆեկտ ստանալու համար ջեռոցը  10 րոպեով միացնել  նվազագույն ջերմատիճանի տակ,  այդ ընթացքում դռնակը պետք է բաց թողնել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->