>

60 տարվա համատեղ կյանքի ընթացքում ինչեր ասես, որ չեն կարող պատահել: Եվ թվում է, որ  այդքան տարիների ընթացքում ամուսինների միջև այլևս ոչ մի գաղտնիք  լինել չի կարող: Բայց որքան մեծ եղավ  ծեր մարդու զարմանքը, երբ նա հայտանբերեց փողերով լիքը արկղիկը:  Նա մտախոհ  վերցրեց արկղիկը  և գնաց կնոջ մոտ:  Չնայած իր ծեր տարիքին, նրա հոգին փոթորկվեց, ինչպես կարող էր կինը  այդքան գումար հավաքել և ինքը, լինելով նրա ամուսինը, տեղյակ չէր եղել դրանից:




Քոչարյանի զոհերը

Նա տարավ արկղիկը դրեց կնոջ առջև, բացեց: Նա ուշադրություն չդարձրեց փողերի վրա դրված  գործված տիկնիկներին:





— Սա ի՞նչ է, որտեղի՞ց այսքան փող, ես իմ ողջ կյանքի ընթացքում այսքան փող չեմ կարողացել տնտեսել:

— Երբ մենք ամուսնացանք,- հանգիստ տոնով սկսեց կինը, — տատիկս ինձ հայտնեց ընտանեկան երջանիկ կյանքի  գաղտնիքը, նա ինձ ասաց, որ ընտանեկան երջանկության գաղտնիքը  տարաձայնությունների բացակայություն է: Ամեն անգամ , երբ ես զայրանում էի քո արարքների պատճառով, ես տիկնիկներ էի գործում:


Ամուսինը տեսնելով երկու  տիկնիկները ուրախացավ, մտածելով, որ փաստորեն ինքը կատարյալ ամուսին է եղել, և  60 տարվա համատեղ կյանքի ընթացքում ընդամենը երկու տիկինիկ է կինը գործել,, այսինքն երկու անգամ է նրա վրա բարկացած եղել:



— Շատ բարի, սիրելիս, իսկ այսքան գումարը որտեղից:

— Օ՜, թանկագինս, դա այդ տարիների ընթացքում վաճառված տիկնիկների վաճառքից հավաքված գումարն է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->