>

Արդուկը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել:  Այս միջոցների օգնությամբ հնարավոր է արդուկը մաքրել ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից:

Երբեմն արդուկը հագուստի վրա  շագանակագույն հեղուկի հետքեր է թողնում,   դա նշանակում է, որ արդուկը պետք է անմիջապես մաքրել:

Քացախ + ջուր




Քոչարյանի զոհերը

Խառնել հավասար քանակությամբ քացախ և ջուր, արդուկը դնել հորիզոնական դիրքով և լցնել քացախի ու ջրի խառնուրդը,  արդուկի միացնել և թողնել տաքանա 10 րոպե: Այնուհետև  արդուկից համապատասխան կոճակի օգնությամբ գոլորշի  արձակել այնքան, մինչև արդուկից դադարի  հոսել  շագանակագույն հեղուկ: Այդ ընթացքում տան պատուհանները պետք է բաց թողնել:  Այնուհետև արդուկի մեջ մաքուր ջուր լցնել  և կրկին  գոլորշի արձակել,  որպեսզի լիովին մաքրվի:





Կիտրոնաթթու + ջուր

20-25 գ կիտրոնաթթուն լուծել մեկ բաժակ ջրի մեջ  և կատարել  վերը նկարագրված գործողությունը:

Արդուկը արտաքինից մաքրելու համար անհրաժեշտ է


Սոդա+ քացախ

Խառնել 2 թեյի գդալ սոդա և քիչ քանակությամբ քացախ, որ ստացվի մածուկանման զանգված: Ստացված խառնուրդը քսել   արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:

Քացախ+ ջուր

Հավասար քանակությամբ  խառնել քացախ և ջուր և այդ խառնուրդով մաքրել արդուկը: Մաքրելու ընթացքում հարկ չկա արդուկը տաքացնել:



Ացետոն

Սա շատ հզոր միջոց է,  ացետոնը  հեռացնում է այրված հագուստի հետքերը:

Ատամի մածուկ (ոչ գելային)

Ատամի մածուկը քսել թեթևակի տաքացրած արդուկի մակերևույթին և մաքրել  լաթով:

Ջրածնի պերօքսօդ

Բամբակը խոնավացնել 3%-անոց ջրածնի պերօքսիդով  և մաքրել արդուկի մակերևույթը և անցքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->