>

Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի բնակիչը շնաձկան հարձակումից հետո բժշկի դիմելով իմացել է իր մահացու քաղցկեղի մասին։

39-ամյա Յուդժին Ֆիննը գիշատիչ ձկանը հանդիպել է Կալիֆոռնիայում հանգստանալու ժամանակ։ Նա իր 10-ամյա դստեր հետ ծովում լողալիս սուր ցավ է զգացել, որից հետո դստերն անմիջապես գրկելով ուղղվել է դեպի ափ։ Այնտեղ նա իմացել է, որ ջրի մեջ շնաձուկ են նկատել։




Քոչարյանի զոհերը

Դեպքից հետո Ֆիննի մեջքին երկար վերք է մնացել։ Սկզբում նա որևէ նշանակություն չի տվել ցավին, սակայն աստիճանաբար ցավն ավելի է ուժգնացել, և նա ստիպված դիմել է բժշկի։






Ինչպես պարզվել է, շնաձկան հարվածի պատճառով կրծքավանդակի հատվածում ներքին վնասվածք է առաջացել։ Հետազոտության ընթացքում բժիշկները նաև հայտնաբերել են աջ երիկամի չարորակ քաղցկեղ։

Քաղցկեղը հնարավոր է եղել հեռացնել։ Ֆիննը նշում է, որ եթե շնաձկան հետ միջադեպը չլիներ, ապա նա չէր գնա հիվանդանոց և երբեք չէր իմանա իր քաղցկեղի մասին։



Նա նշում է, որ շնաձկան շնորհիվ ստացել է ապրելու երկրորդ հնարավորությունը։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->