>

Հավանաբար  շատերը կհաստատեն, որ սպիտակ գուլպաները և ընդհանրապես սպիտակ հագուստը լվանալուց հետո խամրում են և մեծ գլխացավանք է դրանց ճերմակությունը  վերականգնելը:  Դա հատկապես վերաբերում է մանկական հագուստին:  Կարելի է օգտագործել սպիտակեցնող միջոցներ, սակայն դրանք  իրենցից ներկայացնում են ուժեղ քիմիական նյութեր  և այնքան էլ անվնաս չեն:





Սպիտակ իրերի  ճերմակությունը պահպանելու համար կան մի շարք ժողովրդական միջոցներ:





Այդպիսի միջոցներից է բորաթթուն

Բորաթթուն կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն խորը թափանցում է գործվածքի մեջ  և պահպանում է հագուստի գեղեցիկ ճերմակությունը:


Անհրաժեշտ է` 20 գ բորաթթու, 10 լ ջուր



Կիրառման եղանակը` 10 լ ջրի մեջ ավելացնել  20 գ բորաթթուն: Լավ խառնել  և այդ  լուծույթի մեջ  պահել  կեղտոտված սպիտակ հագուստը 2 ժամ:

2 ժամ անց հագուստը հանել  այդ ջրից և լվանալ սովորականի պես:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->