>

ԱՄՆ Մերիլենդ նահանգում աճուրդի է հանվել մի հեռագիր, որը Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը ինքնասպանությունից կարճ ժամանակ առաջ ուղարկել է Մարշալ Ֆերդինանդ Շերներին:


Ակնկալվում է, որ պատմական փաստաթուղթը կկարողանան վաճառել 60-ից մինչև 80 հազար դոլարով․ գրում է The Daily Mail-ը:








Վաճառքը տեղի կունենա ապրիլի 30-ին և մայիսի մեկին։ Լոտը ներառում է նաև Շերների նամակը Հիտլերին, որով նա կոչ է անում լքել պաշարված Բեռլինը։


1945թ․ ապրիլի 24-ով թվագրված հեռագրում Հիտլերը Շերների կոչին այսպես է արձագանքել․



«Ես կմնամ Բեռլինում, որպեսզի արժանապատվորեն մասնակցեմ հանուն Գերմանիայի մղվող որոշիչ ճակատամարտին և լավ օրինակ ծառայեմ մնացածներին։ Ես հավատում եմ, որ այդպիսով Գերմանիային լավագույն ծառայությունս կմատուցեմ»։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->