>

Այս փոքրիկը լույս աշխարհ եկավ մեծ ուրախութուն պարգևելով սեփական մորը: Սակայն շուտով նրա մոտ հայտնաբերեցին դեղնուկ, ինչպես լինում է շատ նորածինների դեպքում և նշանակեցին ֆոտոթեարպիայի սենասներ: Այդ պրոցեդուրաներից մեկի ժամանակ բուժքույրը միացնելով լամպը, այն ծածկեց փոքրիկի տակաշորով և գնաց:





Որոշ ժամանակ անց սարքը պայթեց և հիվանդանոցում միացավ հրդեհի ազդանշանը: Երբ ԱԻՆ–ից հետաքրքվեցին, հերթապահ բժիշկը վստահեցրեց, որ իրենց մոտ ամեն լավ է: Այդ ողջ ընթացքում, շուրջ 12 րոպե, երեխան այրվում էր:





Ինչպես հաստատեցին այրվածքաբանության կենտրոնում, այրվել էր երեխայի  մարմնի 75 տոկոսը և ներքին օրգանների 12 տոկոսը, հատկապես տուժել էին   շնչուղիները: Փոքրիկը արիաբար  տարավ շուրջ տասնյակ վիրահատություն և  հաղթեց. նա ապրում է:


Փոքրիկի համար ամենադաժան հարվածը դեռ առջևում էր, մայրը երեխային մեծ հոգատարությամբ ու քնքշանքով պարուրելու փոխարեն, հրաժարվեց նրանից:

Փոքրիկն այժմ 3 տարեկան է, նրան որդեգրել են, նա հուսալի ձեռքերում է, բարեբախտաբար հայտնվել է լավ ընտանիքում, որտեղ վայելում է այն մարդկանց  սերը, ովքեր ի տարբերություն իր կենսաբանական ծնողների,  արժանի են  կոչվելու հայր և մայր:



Միթե՞ անպատասխանատու բուժքույրն իրավունք ուներ այդպես խաղալու երեխայի ճակատագրի հետ, և սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլիներ փոքրիկի հետ, եթե չլիներ բժիշկների հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը: Եվ որքան նման դեպքեր են լինում ու բուժքրոջ նմանները մնում են անպատիժ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->