>

Մեր մաշկը մշտական խնամքի կարիք ունի: Բազմաթիվ գործոններ ազդում են դեմքի մաշկի վրա, և հաճախ ի հայտ են գալիս պզուկներ, պիգմենտային հետքեր, կնճիռներ և տարիքային հետքեր:





Մաշկի գեղեցկությունն ու առողջությունը վերականգնելու համար  շատերը փորձում են թանկարժեք ապրանքներ, բայց ցավոք, նրանցից շատերը ցանկալի արդյունք  չեն տալիս, և բացի այդ պարունակում են  վնասակար քիմիական նյութեր:





Այս պարզ, բնական միջոցը մաքրում է, երիտասարդացնում է և թարմացնում է  դեմքի մաշկը և անվտանգ է մաշկի համար:

Դիմակը, որն առաջարկվում է ստորև, լիովին բնական է, և նրա բաղադրիչները օգտակար են մաշկի համար: Այն  մաքրում է մաշկը և թարմ տեսք հաղորդում մաշկին: Այն պատրաստվում է  սոդայով և  խնձորի քացախով և արդյունքն իսկապես զարմացնում է:


Բաղադրիչներ` 1-2 թեյի գդալ սննդային սոդա, 1 թեյի գդալ խնձորի քացախ, 1/2 կիտրոն



Պատրաստման եղանակը ` 1/2 բաժակ ջրի մեջ  լուծել  1 թեյի գդալ քացախ: Առանձին ամանի մեջ  լցնել սոդան և աստիճանաբար վրան լցնել ջրի և քացախի խառնուրդը: Ավելացնել կես կիտրոնի հյութ և լավ խառնել, որ ստացվիի համասեռ զանգված:

Կիրառման եղանակը` Դեմքը լավ լվանալ և մաքրել փափուկ գործվածքով: Քսել դիմակը հավասարապես ողջ դեմքին և թողնել 5-10 րոպե: Այնուհետև լվանալ տաք ջրով և կրկին սառը ջրով, որպեսզի ծակոտիները փակվեն: Կարճ ժամանակ անց մաշկը հիանալի տեսք կունենա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->