>

2 տարի առաջ հանդիսատեսն առաջին անգամ  նրան տեսավ Դրամատիկական թատրոնի բեմում։ «Սերը տարիք չի հարցնում»  ներկայացումը շատ կարևոր էր նրա համար. Դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհուրդն առաջնախաղից հետո որոշելու էր նրա թատրոնում մնալու հարցը։ Փորձառու դերասաններն ու ռեժիսորները նրան ասացին այո և այսօր Մարիամ Ադամյանը Դրամատիկական թատրոնի հիմնական դերասաններից մեկն է։

Դերասանուհին հասցրել է հասկանալ, որ թատրոնն ապրելակերպ է, իսկ 2 տարվա գործունեության մասին «Տիկնայք և պարոնայք» ներկայացումից հետո զրուցել է Tert.am Life–ի հետ։

«Թատրոնում լինելն ինձ տվեց այն, ինչ սիրում եմ և ինչով ուզում եմ զբաղվել այս պահին։ Ամպագոռգոռ խոսել չեմ ուզում, բայց թատրոնն ապրելակերպ է։ Սա այն է, ինչով ուզում եմ զբաղվել։ Ամեն ինչ անում եմ լավ թատրոնում լինելու համար»,– ասաց դերասանուհին, ում գրաֆիկը թատրոն մուտք գործելուց հետո բարդացել է, բայց չի տրտնջում։




Քոչարյանի զոհերը





Մարիամի համար կարևոր են մարմնավորված դերերը։ Էկրանին հաճախ նրան տեսնում ենք տարբերվող կերպարներով։ Ասում է` փորձում է ուղղակի չլինել ինչ–որ տեղ. «Չգիտեմ` ինչքանով է ստացվում, բայց փորձում եմ սիրով անել այն, ինչ անում եմ։ Գուցե, այդ սերն է ստիպում մարդկանց մտածել, որ կերպարներս տարբերվող են։ Որքան  տարբեր կերպարներ ունենամ, այնքան ինձ համար շահեկան է, այնքան ես իմ մեջ բացահայտում եմ իմ կողմերը»։

Դերասանուհին շեշտեց, որ փորձում է նվիրումով մոտենալ յուրաքանչյուր գործի։ Իրեն ամենաբարդը տրված կերպարը դժվարացավ առանձնացնել, բայց նկատեց, որ առավել բարդ է եղել աշխատել այն ներկայացումներում, որտեղ ինքը ներմուծվել է կեսից։


«Չեմ կարող ասել` կոնկրետ այս մի կերպարն ինձ բարդ է տրվել, բայց մի քիչ ավելի դժվար են ստացվել այն դերերը, որոնց դեպքում ես կեսից եմ ներմուծվել ներկայացման մեջ, կերպարն ի սկզբանե ինձ վրա չի կառուցվել։ Այդ դերերում դեռ մի քիչ փնտրտուքների մեջ եմ, իսկ այն դերերը, որոնք ի սկզբանե ես եմ փորձում, ավելի հեշտ են ստացվում։ Փորձում եմ գտնել ինձ, իսկ ինձ գտնելը և՛ բարդ, և՛ հաճելի, և՛ թեթև ընթացք է»,– նկատեց երիտասարդ դերասանուհին։

Հոգեբանական առումով ավելի ծանր կերպար Մարիամը դեռ չի ունեցել։ Դրամաներում խաղում է, սակայն շատ ծանր դեր չի ունեցել։

Բեմ բարձրանալիս հուզմունքը հիմա էլ չի կորցրել։ Ներկայացումից առաջ հաջողություն է մաղթում իրենց փոքր–ինչ հուզված առաջանում դեպի բեմ։ Ասում է`դա միայն սկզբում է լինում։ «Դա և՛ օգնում է, և՛ խանգարում, առաջին օրվա հուզմունքը հիմնականում օգնում է, լիքը լավ բաներ ես բացահայտում»,– ասաց դերասանուհին, որի համար այս հուզմունքն էլ հաճելի է։



Հանդիսատեսի շարքերում նստած յուրաքանչյուրի առաջ Մարիամը պատասխանատու է խաղում, բայց կան երկուսը, որոնց կարծիքները խիստ կարևոր են ու «վախեցնող»։

Մայրիկն ու քույրիկն իր ամենախիստ քննադատներն են, հատկապես, քույրիկը։ «Նրանց արձագանքից եմ վախենում»,– անկեղծացավ դերասանուհին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->