>

Քաղցկեղի այս տեսակը համարվում է լուռ մարդասպան, քանի որ կարող է առանց լուրջ ազդանշանների ընթանալ: Սակայն եթե այն հայնաբերվի առաջին փուլում, ապա բուժման հավանականությունը շատ մեծ է, իսկ չորրորդ փուլում հայտնաբերվելու դեպքում ոչ ոք չի կարող լիարժեք բուժում և 5 տարուց ավել կյանք խոստանալ:

Ահա, թե ինչու է այդքան անհրաժեշտ պարբերաբար բժշկի այցելելը: Ինչևէ, եկեք տեսնենք, թե որոնք են նախնական փուլի նշանները այս սարսափելի հիվանդության ժամանակ:




  1. Անոմալ արյունահոսություն: Սա ամենաառաջին և կարևոր բանն է, որը նկատելուն պես պետք է շտապել բժիշկի: Այսպիսի արյունահոսություն, թեկուզ կաթիլների տեսքով, կարող է լինել ցիկլի կեսերին, դաշտանադադարից հետո կամ սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո:

2. Տարօրինակ արտադրություն: Եթե նկատում եք, որ արտադրությունն այն չէ, ինչ որ պետք է լիներ, ապա՝ արագ բժիշկի: Դուք գիտեք, թե ինչիպիսին է ձեզ մոտ սովորական արտադրությունը և դրանից մի փոքր անգամ շեղումը անհանգստանալու առիթ է:





3. Ցավ կամ անհարմարության զգացում սեռական հարաբերության ժամանակ: Սա կարող է լինել նաև ուրիշ խանգարումների նշան: Հստակ կարող է ասել միայն բժիշկը:

4. Մեջքի ցավ: Մեջքի ցավը կարող է անգամ անհարմար նստած դիրքի արդյունք լինել, բայց կարող է նաև այլ բանի ազդակ լինել… Մշտական ցավի դեպքում այցելեք բժիշկի:




5. Քաշի կորուստ առանց պատճառի: Ախորժակի կորուստն ու քաշի նվազումը այնքան էլ երանելի բան չեն ինչպես կարծում եք. սա խոսում է այն մասին, որ օրգանիզմը ճիշտ չի աշխատում, և պետք է անհանգստանալ:

Այլ նշաններ

  • հաճախակի միզելու ցանկություն
  • արյուն մեզի մեջ
  • արյունահոսություն հետանցքից
  • փորլուծություն
  • ոտքերի այտուցվածություն

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->