>

Երեկ «Դվին» հյուրանոցում տեղի է ունեցել քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի (Պզո) դստեր և նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) փեսայի եղբոր հարսանյաց արարողությունը:





Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին:





Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:


«Փաստինֆո» տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների, ՀՀ ԱԺ մականունավոր նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց:



Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին հարսն ու փեսան:

Աղբյուր՝ Փաստինֆո

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->