>

2018թ.-ը հագեցած էր աստղային հարսանյաց արարողություններով։ Վերհիշենք հայ հայտնիներին, ովքեր ամուսնացել են նախորդ տարի։

Մարտա եւ Նահո: Երգչուհի Մարտա Կիրակոսյանը եւ նրա ընտրյալը՝ Նահապետ Խաչատրյանը, ամուսնացել են դեկտեմբերի 2-ին։




Քոչարյանի զոհերը





Շուշաննա Թովմասյան եւ Վահե Սայան: Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ընտրյալը՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են հոկտեմբերին։

Սիլվի Բարկովա: Հայկական հեռուստասերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի ընտրյալն ազգությամբ հնդիկ է, հարսանյաց արարողությունն անցել է Հնդկաստանում՝ հնդկական ավանդույթներով:


Դավիթ Աղաջանյան եւ Աննա Դովլաթյան: Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի Աննա Դովլաթյանն ամուսնացել են օգոստոսի 25-ին։ Զույգը հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում եւ ուրախացնում երկրպագուներին։



Էդգար Իգիթյան եւ Լուսինե Չոբանյան: 2018թ.-ը նշանավորվեց նաեւ դերասան Էդգար Իգիթյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Չոբանյանի համար։ Զույգի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->