loading...

«Սա պատահական հարցազրույց չէր հենց Արցախում, հենց Արցախ TV-ին և հենց արցախյան պատերազմի, Շուշիի ազատագրման թեմայով, մարտական ընկերների հանդեպ կարոտի ու նրանց արժևորելու շեշտադրումով»

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարոտի, ընկերների և հարցազրույցի մասին.

loading...

Վերջին 4-5 ամիսներին ամենաշատ հորս եմ կարոտում և ամենաշատ նրա կարիքն եմ զգում: Նրան կարոտում եմ ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան՝ լինի դա նույնսիկ ծիծաղի և ուրախության ժամանակ, որն այդպես էլ լիաթոք չի ստացվում:

Իմ մարտական ընկերն էլ հայրս էր կյանքի բոլոր իրավիճակներում՝ նա էր ինձ զսպողը, որ չափը չանցնեմ և ինձ դուխ տվողը, որ պայքարեմ, չնահանջեմ ու առաջ գնամ: Հիմա երբեմն չափը անցնում եմ, երբեմն էլ դուխի կարիք եմ զգում:

Իսկ ընկերներիս միշտ եմ կարոտում, նույնիսկ նրանց, որոնց ամեն օր եմ տեսնում: Փառք Աստծու, նրանք ողջ առողջ են, իմ կողքին են, բայց մեկ է՝ կարոտում եմ նրանցից ամեն մեկին յուրովի: Եվ էդ կարոտի արդյունքն էր նաև, որ էսօր զանգեցի Ձորաղբյուրից ընկերոջս, կանչեցի քաղաք, որ իրեն տեսնեմ, նոր տուն գնամ: Ես կարոտում եմ նաև ներկա ընկերներիս հետ նախկինում ունեցած մեր ընկերությունը, երբ 1000 դրամով կիսովի կաֆե էինք նստում, վերջում էլ մատուցողի բերած մանրը էլի իրար մեջ էինք կիսում, որ մարշրուտկով տուն հասնենք:

Հ.Գ. Նայեցի Սերժ Սարգսյանի հարցազրույցը Արցախում, ու նայեցի մեկից ավելի անգամ: Նախկինում նրա ոչ մի հարցազրույց մինչև վերջ չէի նայել, նրան տանել չէի կարողանում, հետևաբար նաև լսել չէի կարողանում՝ նյարդերս չէին հերիքում:

Լինում էին դեպքեր, որ նրա պատկերը էկրանին տեսնելիս ուզում էի տալ հեռուստացույցը ջարդել:

Հայրս էլ պարտադիր ալիքը փոխում էր, հենց նրա ձայնը լսում էր: Բայց ես էսօր լսեցի նրան մինչև վերջ ու չանջատեցի, քանզի այն իսկապես լսելի էր հատկապես վերջին հայտնի ասուլիսի ֆոնին: Եվ սա պատահական հարցազրույց չէր հենց Արցախում, հենց Արցախ TV-ին և հենց արցախյան պատերազմի, Շուշիի ազատագրման թեմայով, մարտական ընկերների հանդեպ կարոտի ու նրանց արժևորելու շեշտադրումով: Հուսով եմ՝ սրանից համապատասխան հետևություններ կարվեն»:

աղբյուր

 

Facebook Comments
loading...