loading...

Թեթև յոգուրտային տորթ՝ գազարով և ծիրանաչրով

Բաղադրիչներ

loading...

Բիսկվիթի համար

Գազար – 360 գ
Ծիրանաչիր – 50 գ
Յոգուրտ – 3 ճ/գ
Վարսակի ալյուր – 2 բաժակ
Ձու – 3 հատ
Աղ – 1 պտղունց
Սոդա՝ հանգցրած կեֆիրով – 1 պտղունց

Միջուկի համար

Բանան – 1 հատ
Կաթնաշոռ – 200 գ
Յոգուրտ – 0.5 բ
Ժելատին – 1 թ/գ
Վանիլին
Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

Բլենդերի օգնությամբ մանրացնել զագարը և ծիրանաչիրը և շոգեխաշել տապակի մեջ:
Խառնել ձվի դեղնուցները ալյուրի և յոգուրտի հետ, ավելացնել շոգեխաշած զանգվածը և աղով հարած սպիտակուցը:
Խառնել ամբողջը և խմորը լցնել պերգամենտով պատված տապակի մեջ, թխել 25 րոպե:
Միջուկի համար լուծել ժելատինը տաք ջրի մեջ, սառեցնել և ավելացնել յոգուրտին:
Հետո ավելացնել կաթնաշոռը, բանանը և խառնել բլենդերի մեջ:
Խմորը բաժանել 4 մասի և պատել միջուկով:
Դնել սառնարանն ամբողջ գիշեր:
Զարդարել դարչինով և կոկոսի քերուկով:

Facebook Comments
loading...