loading...

5 կենցաղային աշխատանքներ, որոնցով կտրականապես արգելվում է զբաղվել հղիներին

5 կենցաղային գործեր, որոնցով հղիներին կտրականապես արգելվում է զբաղվել

Տան մաքրությունը կյանքում ամենագլխավորը չէ

Ապագա մայրիկների մոտ անվերահսկելի ցանկություն է լինում մինչև փոքրիկի ծնվելը տունը կատարելապես փայլեցնելը:


loading...



Տնային այս աշխատանքները կատարելիս պետք է հղիներն ուշադրություն դարձնեն նրան, որ որոշակի գործեր ուղղակի վտանգավոր են նրանց համար:

Լոգասենյակի մաքրություն

Բոլորս էլ գիտենք, որ հնարավոր չէ այս դեպքում խուսափել քիմիական նյութերի գործածումից, որի սուր հոտն ուղղակի հակացուցված է հղիներին: Առհասարակ հղիները պետք շարժվեն հետևյալ կարգախոսով . Փախչել այնտեղից, որտեղ հաճելի չի բուրում:

Փոշեկուլով մաքրությունը

Հղիների մեծ մասը բողոքում է մեջքի ցավից, իշիասից՝ փոշեկուլով մաքրություն անելու պատճառով: Ան գործողությունները, որի ընթացքում դուք կռանում եք, վնասակար են:

Լվացք

Վաղաժամ ծննդաբերությունների հիմնական պատճառներից մեկը հաճախ լինում է լվացք անելը:

Ծննդաբերությունից հետո դուք դեռ կհասցնեք շատ-շատ լվացք անել, բայց մինչ այդ թող ուրիշներն անեն: Կռանալուց և զամբյուղի սպիտակեղենը բարձրացնելուց մեջքի լարվածություն է առաջանում:

Ընտանի կենդանիների խնամք

Այս ընթացքում պետք է խնդրել տան մյուս անդամներին զբաղվել նրանցով, կամ էլ ծայրահեղ դեպքում կրել ձեռնոցներ՝ կեղտի համար նախատեսված արկղի հետ առնչվելիս:

Ծանր իրեր բարձրացնելը

Երեխայի աճի հետ արդեն իսկ ծանրաբեռնվում է հղիի մեջքը. ծանր իրեր բարձրացնելը լրացուցիչ, անհարկի ծանրաբեռնվածություն է: Ձեր բժիշկը կասի՝ մինչև որքան քաշն է թույլատրելի վերցնել:


Առաստաղի և վարագույրների մաքրություն

Երբեք չի կարելի բարձրանալ սեղանի կամ աթոռի վրա անգամ լամպ փոխելու նպատակով. նմանատիպ աշխատանքներ անելիս հղիները հաճախ են կորցնում ծանրության կենտրոնը, որի պատճառով էլ մեծանում է ընկնելու հավանականությունը:

Сообщение 5 կենցաղային աշխատանքներ, որոնցով կտրականապես արգելվում է զբաղվել հղիներին появились сначала на Հայ Ինֆո.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...