Տարիքի հետ մաշկը կորցնում է իր առաձգականությունը, ինչի հետևանքով ի հայտ են գալիս կնճիռներ և մաշկը թուլանում է: Սակայն կա մի հիանալի բաղադրիչ՝ ժելատինը, որը հայտնի է իր ձգող հատկություններով և օգտագործվում է բազմաթիվ դիմակների մեջ:
Ժելատինը հիանալի միջոց է մաշկը ձգելու և կնճիռներից ազատվելու համար: Բացի այդ այն դրական ազդեցություն է ունենում սպիտակուցային ու ամինաթթվային փոխանակության գործընթացի վրա՝ բարելավելով մաշկի վիճակը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժելատինով 4 բաղադրատոմս, որոնք կօգնեն ձգել մաշկը, կազատեն կնճիռներից, կմաքրեն, կսնուցեն ու կսպիտակեցնեն մաշկը, ինչպես նաև կբարելավեն արյան շրջանառությունը:
1. Ժելատինով հակակնճիռային քսուք
1 լիքը թեյի գդալ ժելատինը լցնել խորը ափսեի մեջ, ավելացնել ½ բաժակ ջուր, 3 ճաշի գդալ մեղր, ½ բաժակ գլիցերին և 1 գրամ սալիցիլաթթու, լավ խառնել, այնուհետև դնել ափսեն տաք ջրի մեջ և շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Ստացված զանգվածը հարկավոր է շարունակել խառնել մինչև այն սառի և վերածվի դոնդողանման քսուքի: Այն հարկավոր է օգտագործել ամեն օր քնելուց 2 ժամ առաջ: Քսուքն անհրաժեշտ է քսել մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև մաքրել անձեռոցիկով:
Ստացված քսուքը կարելի է օգտագործել մոտ մեկ ամիս: Այն անհարկավոր է պահել սառնարանում, իսկ օգտագործելիս առանձնացնել անհրաժեշտ քանակությունը, մի փոքր տաքացնել և քսել մաշկին:
2. Ժելատինով երիտասարդացնող դիմակ
Ժելատինով դիմակներն օժտված են հզոր վերականգնող հատկություններով: Դրանք բարելավում են արյան շրջանառությունն ու մաշկի գույնը, դարձնում են մաշկն ավելի նուրբ ու առաձգական, ինչպես նաև ազատում են կնճիռներից, պիգմենտային հետքերից ու պեպեններից:
3. Ժելատինով ու բանանով դիմակ
2 ճաշի գդալ եռացրած ջրին ավելացնել 1 թեյի գդալ ժելատին և թողնել այն ուռչի: Այնուհետև ավելացնել 2 թեյի գդալ բանանի խյուս, լավ խառնել և քսել ստացված զանգվածը դեմքի մաքուր մաշկին: Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:
4. Ժելատինով, գլիցերինով ու մեղրով դիմակ
Խառնել 4 ճաշի գդալ գլիցերինը, 2 թեյի գդալ մեղրը, 2 թեյի գդալ ժելատինը և 4 ճաշի գդալ ջուրը, այնուհետև ստացված խառնուրդը դնել թույլ կրակի վրա և շարունակել խառնել, մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն:
Ստացված խառնուրդին ավելացնել ևս 4 ճաշի գդալ եռացրած ջուր, խառնել, լցնել ստերիլ տարայի մեջ (ծածկել կափարիչով) և պահել սառնարանում: Այս դիմակը հարկավոր է քսել մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել և մաշկին սնուցող նրբաքսուք քսել:
Նյութի աղբյուրը՝ shkarec.info