loading...

2 պարզ մեթոդ քթի վրա առկա սև կետերից ազատվելու համար

budetezdorovy.ru –ն ներկայացրել է դեմքի մաքրման ու քթի վրայի սև կետերից ազատվելու փորձված միջոցներ:

1. Խառնուրդ . №1

· Վերցրեք 1 ճ/գ սափրվելու փրփուր ու ավելացրեք կես թ/գ կերակրի սոդա ու լավ խառնեք:


loading...



· Եռաման ջրով կաթսայի մեջ ավելացրեք մի բուռ չոր երիցուկի ծաղիկներ, դեմքով ուղղվեք դեպի կաթսան, գլուխը ծածկեք սրբիչով ու դեմքը քրտնեցրեք գոլորշիով՝ 5-7 րոպե:

· Խոնավ դեմքի վրա քսեք խառնուրդը՝ խուսափելով աչքերի ու շուրթերի շրջաններից:

· Այնուհետև, ատամի խոզանակի օգնությամբ, տաք ջրով նրբորեն ու դինամիկ կերպով մաքրեք դեմքը` հատուկ ուշադրություն դարձնելով քթին ու ճակատին:

2. Խառնուրդ №2.

· Վերցրեք ձեր մաշկի տեսակին համապատասխան կավ ու միրամիստին(կամ քլորհեքսիկոն, տարբերություն չկա, այն պարզապես ավելի մատչելի է ) ու խառնեք այն: Ստացված խյուսանման խառնուրդը քսեք մաքուր ու խոնավ դեմքի մաշկին՝ խուսափելով շուրթերի ու աչքերի շրջանից:

· Թողեք այն դեմքի վրա 15-20 րոպե:

· Լվացեք դեմքը, չորացրեք սրբիչով ու դեմքին քսեք նրբաքսուք:

Facebook Comments
loading...