loading...

Դեղնած ու փխրուն եղունգները վերականգնող դիմակի բաղադրատոմս

Եղունգների դեղնածությունն ու փխրունությունը, իհարկե, շատ տհաճ է, սակայն նման խնդրից հնարավոր է ազատվել այս հիանալի դիմակի օգնությամբ։

Բաղադրությունը.

· 1 թեյի գդալ յուղոտ սերուցք (ցանկալի է 21% յուղայնությամբ)

· 1 թեյի գդալ կարմիր պղպեղ


loading...



· ½ թեյի գդալ կիտրոնաթթու

· ½ լիտր եռացրած ջուր։

Պատրաստման եղանակը.

Խառնել ջուրն ու կիտրոնաթթուն, մինչև վերջինիս ամբողջությամբ լուծվելը, այնուհետև ավելացնել սերուցքն ու կարմիր պղպեղը։

Գաղտնիք 1. զգայուն մաշկի դեպքում կարելի կիտրոնաթթուն փոխարինել ձիթապտղի յուղով, որը կմեղմացնի կարմիր պղպեղի ազդեցությունը։

Ստացված խառնուրդը տաք գոլորշու օգնությամբ, անընդհատ խառնելով, տաքացնել 5-10 րոպե, մինչև դիմակի խտանալը։

Վերցնել դիմակը կրակից, իսկ սառելուց հետո քսել մաքուր ձեռքերին։


Գաղտնիք 2. լաքից կամ արհեստական երկարացումից հետո եղունգներն արագ վերականգնելու համար կարելի է օգտագործել կծու պղպեղի թուրմ։ Թուրմի մի քանի կաթիլն անհրաժեշտ է ավելացնել ձեռքերի քսուքին և ստացված խառնուրդը քսել եղունգներին։

Դիմակ կարելի է մաքրել խոնավ անձեռոցիկով կամ լվանալ ջրով, որից հետո օգտագործել ձեռքերի քսուք։

Նյութի աղբյուրը՝ kakhacker.ru

Facebook Comments
loading...