Առողջ, մաքուր ու գեղեցիկ մաշկը վկայում է օրգանիզմի առողջության մասին, ուստի մաշկի խնամքին հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնով մի արդյունավետ, բնական ու հասանելի սկրաբի բաղադրատոմս, որը կօգնի ընդամենը 7 օրում ձեռք բերել մաքուր, փայլուն ու առողջ մաշկ:



Անհրաժեշտ բաղադրիչները.



· 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,

· 1 ճաշի գդալ աղ,

· 1 ճաշի գդալ մեղր:

Պատրաստման եղանակը.



Բոլոր բաղադրիչները լցնել խորը ափսեի մեջ և լավ խառնել: Այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին և 5 րոպե նուրբ շարժումներով մերսել մաշկը՝ այն ավելորդ աղտոտվածությունից ու մահացած բջիջներից մաքրելու համար: Այս պրոցեդուրան ավարտելուց հետո լվանալ մաշկը սառը ջրով և չորացնել նուրբ սրբիչով:

Հարկ է հիշել, որ չափազանց զգայուն մաշկի դեպքում անհրաժեշտ է սկրաբը նախ փորձարկել ձեռքի մաշկի վրա և միայն ալերգիկ ռեակցիաների բացակայության դեպքում օգտագործել այն դեմքի մաշկը մաքրելու համար:

Կիտրոնի հյութը պարունակում է վիտամին C և կիտրոնաթթու, որն օգնում է ազատվել մաշկի մուգ հետքերից: Բացի այդ, այն նաև պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել մաշկի ծերացման դեմ և կանխել մանր կնճիռների առաջացումը: Առհասարակ կիտրոնը հիանալի սպիտակեցնող միջոց է, որն օգնում է նվազեցնել մելանինի արտադրությունը:

от admin