loading...

Եռօրյա արդյունավետ դիետաներ, որոնք կօգնեն ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու գործընթացը սովորաբար բավականին երկարատև է լինում: Մեծ մասամբ այն տևում է մեկ ամսից մինչև մեկ տարի՝ կախված մարդու նախնական քաշից, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ ավելորդ կիլոգրամներից հարկավոր է ազատվել հնարավորինս արագ: Այս դեպքում օգնության են հասնում խիստ, սակայն շատ արդյունավետ կարճատև դիետները, որոնք թույլ են տալիս ընդամենը 3 օրում ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման դիետաների մի քանի տարբերակ:

«Քաղցած» դիետա

Սա կարճ ժամանակահատվածում ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն միջոցն է: Այս դիետային հետևելու դեպքում մարդը պետք է երեք օր ոչինչ չուտի և չխմի: Պետք չէ վախենալ ջրազրկումից, քանի որ օրգանիզմն ունի բավարար քանակությամբ ճարպ՝ դրանից ջուր ստանալու համար: Քաղցի ժամանակ օրգանիզմը սկսում է շատ արագ քայքայել ենթամաշկային ճարպը, ինչն օգնում է կարճ ճամանակահատվածում ազատվել ավելորդ քաշից ու կարգի բերել կազմվածքը:

Սակայն այս դիետայի ժամանակ հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ կարող է նկատվել սրտխառնոց ու գլխապտույտ: Սովորաբար նման խնդիրներ ի հայտ են գալիս դիետային առջին անգամ հետևելու ընթացքում, իսկ հետագայում օրգանիզմը սովորում է և դրանք դադարում են անհանգստացնել:

Այս դիետայի շնորհիվ կարելի է ոչ միայն ազատվել 4-5 կգ ավելորդքաշից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, բարելավել մաշկի վիճակն ու ազատվել ենթամաշկային ճարպից:

Ջրով դիետա

Այս դիետան նույնպես թույլ է տալիս ազատվել միչև 5 կգ ավելորդ քաշից ընդամենը 3 օրում, սակայն այն այդքան խիստ չէ, որքան նախորդը: Այս դիետայի ժամանակ հարկավոր է 3 օր ոչինչ չուտել և ամեն օր խմել առնվազն մեկ լիտր մաքուր հանքային ջուր:

Դիետայի ընթացքում հարկավոր է մաքրող հոգնաներ անել՝ աղիներում լճացումների առաջացումից խուսափելու համար: Եռօրյա դիետան ավարտելուց հետո անհրաժեշտ է առաջին օրերին սնվել շատ փոքր չափաբաժիններով և մեծ քանակությամբ ջուր խմել: Այդ օրերին ցանկալի է ուտել բանջարեղենային ապուրներ, իսկ ճարպոտ ու դժվարամարս սնունդ կարելի է օգտագործել միայն դիետայի ավարտից 3-4 օր անց: Բացի այդ, հարկավոր է հիշել նաև բուսական թուրմերի մասին, որոնք կօգնեն օրգանիզմին հեշտությամբ յուրացնել սնունդը: Միայն այս կանոններին հետևելու դեպքում կորցրած կիլոգրամները չեն վերադառնա:


loading...



Սաստիկ գլխացավերի դեպքում թույլ է տրվում մի փոքր մեղրով ու կտրոնի հյութով գոլ ջուր խմել (1 թեյի գդալ մեղրն ու 2-3 կաթիլ կիտրոնի հյութը լուծել մի բաժակ գոլ ջրում):

Եթե քաղցած մնալը չափազանց դժվար է, ապա կարելի է փորձել ցածր կալորիականությամբ դիետաներ, որոնց դեպքում հարկավոր է օրական առավելագույնը 1000 կալորիա օգտագործել:


Խնձորով ու գազարով դիետա

Խնձորն ու գազարը հարստացնում են օրգանիզմը պեկտիններով, բետա-կարոտինով ու վիտամիններով: Այս դիետային հետևելու դեպքում հարկավոր է 3 օր խմել միայն խնձորի ու գազարի թարմ հյութ (1:1 հարաբերակցությամբ) ու ջուր (անսահմանափակ) և ոչինչ չուտել: Օրական 6 բաժակ հյութը կտա օրգանիզմին ընդամենը 600-700 կալորիա:

Օրվա ընթացքում հարկավոր է հյութը խմել վեց անգամ՝ 200-ական գրամ: Ջուրը հարկավոր է խմել ըստ անհրաժեշտության, սակայն օրական անհրաժեշտ է օգտագործել առնվազն 2 լիտր ջուր:

Այս դիետան պետք է զգուշությամբ կիրառեն ստամոքսի ու աղիների հիվանդություններից տառապողները, քանի որ խնձորը գրգռում է ստամոքսն ու խթանում է ստամոքսահյութի արտադրությունը: Բացի այդ, դիետայի ընթացքում չի կարելի կատարել ֆիզիկական ծանր վարժություններ: Փոխարենը հարկավոր է նախապատվությունը տալ պարզ վարժություններին, մերսմանն ու ջրային պրոցեդուրաներին:

Այս դիետան կօգնի ազատվել 3-6 կգ ավելորդ քաշից ու հարստացնել օրգանիզմը վիտամիններով:

Կեֆիրով դիետա

Այս դիետան ոչ միայն շատ ավելի պարզ է ու հաճելի, այլև նույնքան արդյունավետ է: Բացի այդ, կեֆիրը շատ օգտակար է օրգանիզմի համար. այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի վրա և մաքրում է օրգանիզմը շլակներից ու տոքսիններից:

Այս դիետան կօգնի ազատվել ավելորդ քաշից և կարգավորել աղիների միկրոֆլորան: Այն շատ պարզ է և մեծ ջանքերի չի պահանջում: Պարզապես հարկավոր է օրական 1.5-2 լիտր ցածր յուղայնությամբ (0-1%) կեֆիր օգտագործել: Այն հարկավոր է բաժանել 200-300 մլ չափաբաժինների և օգտագործել օրվա ընթացքում 6 անգամ:

Խիստ քաղցի դեպքում կեֆիրին կարելի է գազար, խնձոր կամ վարունգ ավելացնել, սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի շաքարավազ օգտագործել: Օրվա ընթացքում կարելի է նաև մաքուր հանքային ջուր օգտագործել: Կեֆիրով դիետայի դեպքում երեք օրվա ընթացքում օրգանիզմը ստանում է ընդամենը 1800 կալորիա, ինչը թույլ է տալիս հեշտությամբ ազատվել 4-5 կգ ավելորդ քաշից:

Կանաչ թեյով դիետա

Այս դիետայի ընթացքում հարկավոր է օրական 5-6 բաժակ առանց շաքարավազի կանաչ թեյ խմել: Կանաչ թեյը կամարվում է ցածր կալորիականությամբ սննդամթերք, ինչի շնորհիվ օգնում է ընդամենը 3 օրում ազատվել 5 կգ ավելորդ քաշից:

Շոկոլադով դիետա

Այս դիետայի ժամանակ հարկավոր է դառը շոկոլադի 100 գրամանոց սալիկը բաժանել 3 մասի (30-35 գրամ) և յուրաքանչյուր կտորն օգտագրծել մեկ օրվա ընթացքում: Բացի այդ, օրվա ընթացքում հարկավոր է նաև անպայման առնվազն 2 լիտր չգազավորված ջուր խմել:

Գազարով ու ձվով դիետա

Եթե հարկավոր է շտապ ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից, սակայն օրգանիզմը հիվանդությունից հետո թուլացած է, ապա կարելի է փորձել գազարով ու ձվով դիետան: Այս դիետայի դեպքում հարկավոր է նախաճաշին ու ճաշին ուտել գազարով ու ձվով խառնուրդ, իսկ ընթրիքին խմել միայն ջուր կամ առանց շաքարավազի կանաչ թեյ: Հարկավոր է 1 հատ ձուն, մեկ թեյի գդալ թթվասերը և մեկ հատ քերիչով մանրացրած գազարը խառնել և ուտել նախաճաշին, այնուհետև նույն ձևով պատրաստված խառնուրդն ընդունել նաև ճաշին: Այս կերպ սնվելով կարելի է 3 օրում ազատվել 4-5 կգ ավելորդ քաշից ու վերականգնել թուլացած օրգանիզմը:

«Մոդելային» դիետա

Շատ արդյունավետ է նաև «մոդելային» դիետան: Այս դիետային հետևելու դեպքում հարկավոր է երեք օր սնվել՝ համաձայն նշված սննդակարգի: Անհրաժեշտ է նախաճաշին (ժամը 08:00-ին) ուտել մեկ հատ խաշած հավկիթ, իսկ ճաշին (ժամ 12:00-ին) և ընթրիքին (ժամը 16:00-ին)՝100 գրամ կաթնաշոռ ու մի բաժակ կանաչ թեյ (առանց շաքարավազի): Ուժեղ քաղցի դեպքում կարելի է երեկոյան 20:00-ին խմել մեկ բաժակ կանաչ թեյ: Այս սննդակարգը կօգնի ընթամենը 3 օրում ազատվել 2-5 կգ ավելորդ քաշից:

«Մոգական» դիետա՝ նախատեսված 5 օրվա համար

Այս դիետան տարբերվում է նախորդներից, քանի որ նախատեսված է ոչ թե երեք, այլ հինգ օրվա համար, սակայն այն նույնքան արդյունավետ է և թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից առանց քաղցած մնալու և մեծ ջանքեր գործադրելու:

· 1-ին օրը. նախաճաշին՝ սուրճ (առանց շաքարավազի), ճաշին՝ 2 հատ խաշած ձու և 20 գրամ պանիր, ընթրիքին՝ բանջարեղենային աղցան:

· 2-րդ օրը. նախաճաշին՝ սուրճ (առանց շաքարավազի), ճաշին՝ 1 հատ խաշած ձու և խնձոր, ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու:

· 3-րդ օրը. նախաճաշին՝ թեյ (առանց շաքարավազի), ճաշին՝ 150 գրամ կաթնաշոռ, ընթրիքին՝ աղցան:

· 4-րդ օրը. նախաճաշին՝ սուրճ (առանց շաքարավազի), ճաշին՝ մեկ հատ հավկիթ, 8 հատ սալորաչիր կամ թարմ սալոր, ընթրիքին՝ 1 հատ հավկիթ:

· 5-րդ օրը. նախաճաշին՝ թեյ (առանց շաքարավազի), ճաշին՝ 100 գրամ թարմ կաղամբ կամ գազար, ընթրիքին՝ 1 հատ հավկիթ:

Նշված դիետաները շատ արդյունավետ են ու պարզ, սակայն ցանկության դեպքում մարդը կարող է սեփական դիետան կազմել՝ կախված նախասիրություններից: Այս դեպքում պարզապես հարկ է հիշել, որ օրական ընդունած կալորիաների քանակությունը չպետք է գերազանցի 600-700 կալորիան:

Բացի այդ, հարկ է հիշել, որ դիետան ավարտելուց հետո ոչ մի դեպքում չի կարելի կտրուկ անցնել նախկին սննդակարգին, այլապես կորցրած կիլոգրամները շատ արագ կվերադառնան, սակայն արդեն կրկնապատկված: Նաև պետք չէ մոռանալ վիտամինների մասին, քանի որ դիետաների ընթացքում օրգանիզմը հաճախ զրկվում է անհրաժեշտ վիտամիններից, ինչը կարող է խիստ վնասակար լինել:

Այս դիետաները նիհարելու խիստ արմատական միջոց են, ուստի օրգանիզմը մեծ սթրես է ապրում: Սա է պատճառը, որ նման դիետաները ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել՝ օրգանիզմին մեծ վնաս չհասցնելու համար: Հարկ է հիշել, որ նշված եռօրյա սննդակարգերը կարելի է կրկնել միայն նախորդից 4-5 շաբաթ անց:

Նյութի աղբյուրը՝ vmirelady.ru

Facebook Comments
loading...