ՏԵ՜Ր ԱՍՏՎԱԾ, ԴՈՒ ԵՍ ՄԵՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ԱՊԱՎԵՆԸ, ՔՈ ԱՄԵՆԱԶՈՐ ԽԱՉԻ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ ՊԱՀԻՐ ՈՒ ՊԱՀՊԱՆԻՐ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՀԱՅՈՑ, ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ԽԱՂԱՂ ԼՈՒՍԱԲԱՑ ՊԱՐԳԵՒԻՐ ԱՄԵՆՔԻՍ… — ingablog

Գիտնականներն ասում են, որ գոյության պահպանման համար մեզ անհրաժեշտ են.
1.Ջուր
2.Օդ
3.Հաց
4.Լույս


Բացենք Աստվածաշունչը:
Ի՞նչ է այնտեղ Հիսուս ասում.
1.Ես եմ կենդանի ջուրը:
2.Ես եմ կենդանության շունչը:
3.Ես եմ կենդանի հացը:
4.Ես եմ աշխարհի լույսը:Գիտնականները ճիշտ են:


Մեզ իրապես ապրելու համար անհրաժեշտ է Հիսուս Քրիստոս: Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է:
Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա:- Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin