>

Այսօր ողջ աշխարհը գիտի աղոթքի բարերար ազդեցության մասին: Պարզվում է` աղոթելու ընթացքում մարդու կողմից ինֆորմացիայի ըմբռնումը տեղի է ունենում մտածողական պրոցեսները և անալիզը շրջանցելով, այսինքն մարդը հեռանում է իրականությունից:


Այդ վիճակում ուղեղում առաջանում են դելտալիքներ, որոնք սովորաբար ֆիքսվում են նորածինների մոտ իրենց կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում:Հնարավոր է, հենց այդ փաստի համաձայն, կրոնական արարողություններ հաճախակի անցկացնող մարդիկ հազվադեպ են հիվանդանում և շուտ են առողջանում:







Քոչարյանի զոհերը

Тhehealthsite.co-ն տեղեկացնում է, որ աղոթքի ժամանակ մարդու մոտ զգալիորեն նվազում է թթվածնի սպառումը (մոտ 20%, իսկ քնի ժամանակ ընդամենը՝ 8%): Սա խոսում է այն մասին, որ աղոթքն ավելի լավ է կարգավորում և վերականգնում օրգանիզմի կենսական գործառույթները, քան քունը:


Աղոթքի ուշագրավ ազդեցության լավագույն արդյունք է հանդիսանում նաև ուղեղի մի կիսագնդի` մյուսի նկատմամբ գերիշխելու երևույթի անհետացումը: Ինչպես գիտենք, սովորաբար, ուղեղի մի կիսագունդը գերիշխում է մյուսի նկատմամբ, որն էլ բնորոշում է մարդու հակվածությունը դեպի տրամաբանական մտածողությունը:


2-4 շաբաթից մինչև մի քանի ամիս աղոթքի արդյունքում ուղեղի թույլ կիսագունդը զարգանում և հասնում է ուժեղ կիսագնդի մակարդակին, ինչպես նաև սինխրոնիզացվում են երկու կիսագնդերի էլեկտրական ռիթմերը: Սա մարդուն դարձնում է առավել ինտելեկտուալ, առողջ, եռանդուն, սթրեսներից պաշտպանված, թույլ է տալիս դրսևորել տաղանդն ու բնազդը:Աղոթական կյանքով ապրող մարդիկ ոչ միայն իրենք են կատարելագործվում, այլև նպաստում են շրջապատի բարգավաճմանն ու բարելավմանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->