>

Խնդրում եմ բոլորին կարդալ և անխնա տարածել


Դիմում եմ արտասահմանում ապրող ԲՈԼՈՐ հայերին և կոչ եմ անում
Սիրելի աշխարհասփյուռ հայեր, սիրելի հայրենակիցներ, ազգականներ, բարեկամներ, եղբայրներ և քույրեր․ Ուղիղ մեկ տարի առաջ մեր բոլորիս հայրենիքում՝ Մայր Հայաստանում կատարվեցի մի բան, որին սպասում էր մեզանից յուրաքանչյուրը։








Քոչարյանի զոհերը

Չկա աշխարհի որևէ կետում բնակվող գեթ մեկ հայ, ով դժգոհ չլիներ իր հայրենիքում իշխող ռեժիմից, համատարած անարդարությունից և անպատժելիության մթնոլորտից։ Առանց բացառության բոլորս բողոքում էինք համատարած աղքատությունից և գործազրկությունից․․․ ցածր աշխատավարձերից, չդադարող թանկացումներից, օրեցօր աճող արտագաղթից և այլ, այլն։


Բողոքելու շա՜տ բան կար, և, իհարկե, արդարացի, քանի որ մենք՝ հայերս, աշխատասեր, պատվով, նամուսով և Աստվածասեր ազգ ենք եղել միշտ Իսկ այն, ինչ կատարվում էր մեր բոլորիս հայրենիքում վերջին տասնամյակների ընթացքում, մեկ բառով ասած՝ անԱստվածային էր։ Ինչև սիրելի հայեր, նախորդ տարի՝ 2018 թվականի մայիսին Հայաստանում տեղի ունեցավ հիրավի աննախադեպ, կարելիա ասել նաև՝ անսպասելի մի բան․․



Թավշյա ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ հեղափոխություն: Այո՜, հենց ժողովրդական, քանի որ այդ հեղափոխության հեղինակը և տերը մեկն էր՝ հայ ժողովուրդը։ Մի պահ վերհիշենք այդ օրերը և չմոռանանք, թե ինչպես ամբողջ հայ ազգը ամբողջ աշխարհում ցնծու՜մ․․․ բոլորիս դեմքերին ուրախության, հավատի, հույսի և սիրո ժպիտներ էին հայտնվել․․․ Վերջապես կատարվեց այն, ինչ հոգու խորքում փարատում և երազում էր ամեն մի հայ՝ անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից, մասնագիտությունից և կարգավիճակից։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->