>

Ես մեղավոր եմ և պետք է ամենախիստ պատիժը կրեմ․․․

Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը,

ի վերջո դիմում գրեց Սահմանադրական դատարան՝ քրեական գործի նյութերը վերցնելու և դրանց պատճենները վերաքննիչ ատյան ուղարկելու համար․․․




Քոչարյանի զոհերը

Նյութերն անհրաժեշտ էին, որպեսզի վերաքննիչ քրեական դատարանը հնարավորություն ունենար վարույթ ընդունել գլխավոր դատախազության, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի և,


տուժողների ներկայացուցիչների բողոքներն ընդդեմ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու, նաև գործը կասեցնելու մասին որոշումների․․․




Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան արդեն մուտք է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը․․․

Գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որն էլ առաջիկայում որոշում կկայացնի այն վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին․․․

Այս ամբողջ տեղեկատվությունը հուշում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Վերաքննիչ դատարանը կարող է քննության առնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը,

իսկ այդ պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ երկրորդ նախագահը վերստին կհայտնվի ճաղերի հետևում․․․


Հարգելի ժողովուրդ, բարեբախտաբար Քոչարյանին, թերևս, չի հաջողվի պլստալ արդարադատությունից, սակայն այստեղ մի մեծ հարց է ծագում․․․

Իսկ մենք երբևէ մեզ հարց տվել ենք, թե որն է պատճառը, որ Քոչարյանը բոլոր դեպքերում կարողացավ դուրս կալ կալանքից և հայտնվել ազատության մեջ․․․

Մենք մեզ հարց տվել ենք, թե ով է իրականում այս ամենի գլխավոր և առանցքային մեղավորը․․․

Դուք կասեք կաշառված կամ վախեցած դատավորները․ իսկ ես կասեմ, որ ոչ։ Այո նրանք ևս ունեն մեղքի իրենց բաժինը, սակայն գլխավոր մեղավորը մենք ինքներս ենք․․․


Վերջին շրջանի հանրության մասնակի պառակտումը տպավորություն է ստեղծում, որ ժողովուրդն այլևս հին տեպով չի աջակցում Փաշինյանին․․․

Թյուր իմիտացիա է ստեղծվում, որ Փաշինյանի կառավարութունն այսօր չունի բավարար վստահություն և աջակցություն հանրության կողմից․․․

Ահա և այս պառակտումների, անդադար բողոքների հետևանքով էլ մեր դատական համակարգը կարծում է, որ կարող է շարունակել նախկին ռեժիմից մնացած ավանդույթները․․․

Այդ դատավորներն այլևս չեն վախենում ժողովրդի ցասումից․ խոսքն իհարկե ֆիզիկան կամ բռնության կամ վիրավորանքների մասին չէ, այլ նրա, որ ցանկացած դատավոր,

պատգամավոր կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, եթե իր հետևում զգա ժողովրդի շնչառությունն ապա անկասկաս ավելի զգոն և զգույշ կլինի իր քայլերի մեջ․․․

Իսկ այսօրվա իրավիճակի, պատկերի առանցքային մեղավորներից մեկը հենց ես եմ, որ սերժաքոչարյանական պրոպագանդային զոհ գնալով, կասկածել եմ մեր իշխանության արդարամտությանը…

Եվ ես չեմ վախենում ասել, որ այո ես մեղավոր եմ և պետք է ամենախիստ պատիժը կրեմ։ Պետք է յուրաքանչյուրս ունենանք պատասխանատվության մեր բաժինը, որպեսզի ամուր պահենք մեր իշխանության դիրքերը․ գրել է Հասմիկ Պետրոսյանը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->