Ցավով ենք հայտնում, բայց այն ինչ եղել է մեր սիրելի դերասան Սեպուհ Ապիկյանին կհուզի բոլորիդ — ingablog

«Վերվարածները», «Բանակում», հեռուստասերիալներից, «Yere-1» հեռուստանախագծից հայտնի դերասան Սեպուհ Ապիկյանը, ով այժմ նկարահանվում է «Անուղղելիները» սերիալում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է տարիներ առաջ ավտովթարի ենթարկվելու պատճառով ի հայտ եկած առողջական խնդիրների մասին, անդրադարձել հանրության շրջանում իր անձի շուրջ հյուսված խոսակցություններին՝ հանդես գալով պարզաբանումներով:


-Սեպո՛ւհ, հեռուստադիտողները սովոր են տեսնել Ձեզ կատակերգական դերերում, սակայն «Հատուկ բաժին» հեռուստասերիալում Ձեր ունեցած դերակատարությունը, օրինակ, ցույց տվեց, որ Դուք բազմապրոֆիլ դերասան եք եւ հաջողությամբ կերտում եք նաեւ այլ բնույթի կերպարներ։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեր դաշտում այսօր ստեղծվա՞ծ են պայմաններ, որոնք թույլ կտան դերասանին դրսեւորվել տարբեր ռակուրսներից։

-Այդ հնարավորությունները, միանշանակ, չկան։ Նախ՝ նախագծերի բյուջեն է սուղ, երկրորդ՝ դերասան հասկացությունն է արժեզրկվել։ Ես չէ, որ պետք է ասեմ՝ փողոցից ինչ-որ մարդկանց են հավաքում, բերում, նկարահանում, անունն էլ դնում դերասան։


Ոչ միայն ես, այլեւ, առհասարակ, մի շարք այլ դերասաններ այսօր պարզապես դոփում ենք տեղում, առաջընթաց չունենք։ Բայց չէ՞ որ կա տարիքային գործոնը։ Երբ երիտասարդ ես, ոգեւորված ես, ձգտումներ ունես, հավատ ունես, որ որեւէ բան կփոխվի, բայց քառասունից հետո հոգնում ես այդ վիճակից։ Ես, օրինակ, շատ կուզեի, որ որակյալ ֆիլմեր հաճախ նկարվեին մեր երկրում։

Ամենաշատը նեղվում եմ դաշտում տիրող ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից։ -Երբ Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Հոսանքին հակառակ» դետեկտիվ ֆիլմաշարը, որն իր բնույթով նման է «Հատուկ բաժին» ֆիլմաշարին, հեռուստադիտողներից շատերի մոտ հարց ծագեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Դուք չեք խաղում այնտեղ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ «Հատուկ բաժնում» գլխավոր դերերից մեկում էիք։ -Գիտեք՝ այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ։

Համենայն դեպս, ես այդ ֆիլմաշարում հանդես գալու առաջարկ ոչ ոքից չեմ ստացել։Տեղեկություն էլ չունեմ դրա մասին, չեմ հետեւում։ -Նախկինում աշխատել եք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոններում: Հիմա ինչո՞ւ Ձեզ որեւէ թատրոնում չենք տեսնում:

-Անկեղծ ասած՝ թատրոնում հանդես գալու մեծ ցանկություն ունեմ, բայց այսօր թատրոններում էլ տեղ չկա, բոլոր տեղերը զբաղված են։ Բացի այդ՝ դժվար է նկարահանվել սերիալում եւ դրան զուգահեռ խաղալ թատրոնում։ Իսկ ես ոչինչ չեմ ուզում անել մեկը մյուսի հաշվին։

-Հիշում եմ, որ տարիներ առաջ՝ ավտովթարի ենթարկվելուց հետո Դուք, լինելով սրտնեղած, գրառումներ էիք կատարում սոցցանցերում։ Հիմա Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է։


-Դրանից հետո շուրջ երեք տարի ես դժոխքի միջով անցա։ Հիմա, փառք Աստծո, ամեն բան արդեն հաղթահարել եմ։ Առողջական խնդիրները, որոնք առաջացան վթարից հետո, ինձ հանգիստ չեն տալիս մինչ օրս, բայց արդեն հարմարվել եմ դրանց հետ։ Մինչեւ օրս էլ ցավեր ունեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/741611/ 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.