>

Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպման 18-րդ րոպեին խաղը ընդհատվեց: Սալահի գոլից հետո առաջին խաղակեսի ամենաքննարկվող իրադարձությունը կիսամերկ աղջկա դաշտում վազելն էր։

Հասնելով գրեթե կենտրոն՝ նա կանգնել է տեսախցիկների առաջ, որից հետո հանձնվել է ոստիկաններին։ Դրանից հետո ֆուտբոլը երկրորդ պլան է մղվել. երկրպագուները սկսել են ակտիվորեն փնտրել աղջկան ինտերնետում: Եվ գտել են բավականին արագ. Նա Կինսի Վալասկին էր, մոդել է և ճանապարհորդ–բլոգեր: 


Աղջկա լողազգեստի վրա գրված էր Vitaly Uncensored: Դա ռուս բլոգեր Վիտալի Զիվորեցկու 18+ կատակ-հոլովակների (Prank) կայքն է: Կինսին Վիտալիի ընկերուհին է և այսպես նա գովազդում էր իր ընկերոջ կայքը: Մոտ ապագայում նրանք պատրաստվում են ամուսնանալ: Այս դեպքից հետո Վիտալին իր ինստագրամյան էջում տեղադրել է աղջկա նկարը և գրել. «Իմ աղջիկը նոր հայտնվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Շատ հպարտ եմ քեզնով։ Դու իմն ես»:




Քոչարյանի զոհերը

Թվիթերում ֆուտբոլասերները արձագանքել են այս իրադարձությանը.




«Մարդիկ իրենց պահում են այնպես, կարծես աղջիկ չեն տեսել։ Սոցիալական ցանցերը բաց են, աղջիկներն ամենուր են»:

«Այս աղջիկը առաջին խաղակեսի միակ հետաքրքիր պահն էր»: 

Հիշեցնենք, որ Վիտալին նույնպես հայտնի է եզրափակչում դաշտ դուրս գալով: 2014թ-ի Աշխարհի առաջնության եզրափակչ «Գերմանիա» – «Արգենտինա» հանդիպմանը նա դուրս է եկել դաշտ և վազել: Այնուհետև նա փորձել է համբուրել գերմանացի պաշտպան Բենեդիկտ Հովեդեսին: 


Նշենք նաև, որ շատ են եղել դեպքեր, երբ մերկ աղջիկները ինչ-որ ակցիայի շրջանակներում դուրս են եկել խաղադաշտ, օրինակ 2017-ին Ուկրաինա- Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ աղջիկը մերկ դուրս էր եկել դաշտ: Նրա վրա գրված էր. «Էրդողան մարդասպան»: Ի տարբերություն քաղաքական ակցիա անցկացնող այս աղջկա, Կինսի Վալասկիի նպատակը միայն ընկերոջ կայքը գովազդելն էր:

 Մարիամ Նազարյան


POSTED UNDERNEWS

Մանվել Գրիգորյանը՝ էլ չկա․․․

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->