
Կինը Արմավիրի մարզի բնակիչ է, իսկ երեխան ծնվել էր տանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ըստ որոշ տեղեկությունների Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են ջրատարում հայտնաբերված նորածնի մորը։
Կինն Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ Երեխան ծնվել է տանը։
Նախնական վարկածով պտուղը մահացած է եղել, մայրն էլ դին նետել է ջրատարը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել։
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն