>

🙏
🙏

Ողորմիր ինձ, Ով Աստված Ողորմիր ինձ, որովհետեւ Քեզ ապավինեցի


Նախանձը ծիծաղելի բան է, մի փոքր խելք է անհրաժեշտ, որպեսզի մարդը հաղթահարի նախանձը: Ուշադիր եղի՛ր, երբեք թույլ չտաս, որ նախանձի կիրքը քեզ իշխի, քանի որ այն ամենամեծ ու ամենավտանգավոր կրքերից մեկն է:
Հնարավոր չէ, որ մարդը միաժամանակ ունենա և՛ սեր և՛ նախանձ. եթե նույնիսկ մի փոքր էլ սեր ունենա, իր սերը մաքուր չի լինի, որովհետև իր սիրո մեջ իր անձն է: Նախանձը կեղտոտում է սերն ու բարությունը, այն կուլ է տալիս քո ամբողջ հոգեկան և մարմնական ուժերը, որոնք կարող էիր զոհաբերել Աստծուն: Եթե վանես քեզնից նախանձդ՝ աղոթդ էլ ուժ կունենա և լսելի կլինի Աստծուն:







Քոչարյանի զոհերը

Հայր Պիմեն


Տե՛ր, այնտեղ ուր հուսահատությունն է, թույլ տուր ինձ հույս սփռել, այնտեղ, ուր տխրությունն է, տույլ տուր ինձ բերկրանք բերել: Թո՛ւյլ տուր մխիթարել առավել, քան մխիթարված լինել: Հասկանալ առավել` քան հասկացված լինել: Սիրել առավել` քան սիրված լինել. սիրել ինչպես Դո’ւ ես սիրում, որովհետև տալը ստանալ է, որովհետև ներելով է, որ ներվում ենք և աշխարհի համար մահանալով է, որ ծնվում ենք Հավիտենական կյանքում…

Երբ կանգնում ենք անդունդի եզրին ու ներքև նայում, գլխապտույտ ենք զգում ու վախենում, չնայած որ խորությունը կարող է մի քանի հարյուր մետր լինել: Իսկ երբ նայում ենք երկնքին, և մեր աչքերը շատ ավելի մեծ հեռավորություններ են կտրում, բնավ էլ չենք վախենում: Ինչո՞ւ: Որովհետև չենք կարող վայր ընկնել: Երբ վերև` Աստծուն ենք նայում, զգում ենք, որ ապահով ենք Նրա հետ, և որ բնավ վտանգ չկա: Բայց երբ մեր դեմքը շրջում ենք Նրանից, լցվում ենք տագնապով` չլինի՞ թե ցած ընկնենք իրականությունից և ջարդուփշուր լինենք:


Հատվածը՝ «Սադհուի իմաստությունը» գրքից

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->