Այսքան լռությունից հետո առաջին անգամ. միայն մեզ մոտ…Օլգա Այվազյանն առաջին անգամ խոսել է ամուսնու մասին. Միայն իմանաք ով է նա — ingablog

BlogNews.am-ը գրում է.


Հունիսի մեկին երգչուհի Օլգա Այվազյանն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով իր երեխայի ոչ ամբողջական լուսանկարը, գրել էր. «Իմ աշխարհ, թող անհոգ ու առողջ մանկություն ունենաս և ամենակարևորը՝ լավ մարդ դառնաս: Մենք քեզ շատ ենք սիրում: Շնորհավոր բոլոր մանուկների տոնը, երջանիկ և անհոգ մանկություն բոլորին»:


Պարզվում է՝ երգչուհին ամուսնացել է, և արդեն մեկ տարի է՝ վայելում է մայրիկի կարգավիճակը. «Ես և ամուսինս պարզապես չէինք ցանկանում ժամանակից շուտ լուսաբանել ծնողներ դառնալու փաստը: Առհասարակ, ամուսինս չի սիրում, որ անձնականս լուսաբանում եմ․ դա էր պատճառը, որ ցույց չէինք տալիս փոքրիկին: Մինչև մեկ տարեկանը մենք չէին ցանկանում երեխայի լուսանկարը տեղադրել, շուտով երեխայի նկարն էլ կտեղադրենք»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշում է երգչուհին։

Օլգան նշեց, որ որդի է ունեցել, ում էլ ամուսնու ցանկությամբ անվանակոչել են Ռոմա: Ինչ վերաբերում է ամուսնությանը, երգչուհին հակիրճ պատասխանեց. «Իմ մտերիմները, հարազատներն իհարկե գիտեին ամուսնությանս մասին, բայց հանրությունը՝ ոչ»: 


Ն

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin