>

Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում
հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և
աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի
ստացվում:


Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ և լինել Աստծո ներկայության մեջ` հաղորդակցվելով Երկնավոր Հոր հետ:







Քոչարյանի զոհերը

Դա արդեն աղոթք է` հաղորդակցություն առ Աստված` շրջանցելով մտքերդ և խնդիրներդ ու թափանցել անտեղ, որտեղ Աստծո ներկայությունն է, հոգու խորքում գտնվող աղոթքի տարածությունը, այսինքն` այն վայրում, որտեղ դադարում ես մտածել, թե ինչ հասակ ունես, արդյոք գեղեցիկ ես, ամուսնացած ես, գումար ունես, թե չունես և այլն:

Թափանցում ես այնտեղ, որտեղ մտքերն այլևս պատնեշ չեն ստեղծում քո և Աստծո միջև, որովհետև մուտք ես գործում հոգուդ խորքը:Եթե մենք կարողանանք աղոթել այդպես, այդժամ մեզ որևէ խնդիր չի անհան-գստացնի և տագնապ, տառապանք պատճառի: Նույնիսկ ամենածանր հիվանդություն ունեցող անձը
կկարողանա հոգու խաղաղություն, ինչպես նաև բժշկություն և առողջություն ունենալ, եթե Տերն
այլ ծրագիր չունի տվյալ մարդու հավիտենական փրկագործության համար հիվանդության միջոցով իրագործելու:


Այդպիսի աղոթքի ժամանակ մարդը զբաղված չի լինում մտքերով ու մտահոգությամբ, թե հիվանդ է, թե գումար չունի, թե խնդիրներ կան, այլ զգում է Աստծո ներկայությունը` Ով կյանք է, լույս, առողջություն, սեր, զորություն: Սակայն մենք այլ կերպ ենք աղոթում: Աղոթում ենք, բայց աղոթքից հետո մեր անհան- գստությունը չի վերանում: Աղոթում ենք, բայց մեծ մասամբ շարունակում ենք մտահոգ, անտրամադիր, վհատ ու նյարդային մնալ: Վիճում ենք, բողոքում, և այս բոլորը՝ աղոթքից հետո:


Ինչպե՞ս հասկանալ: Ինչ-որ տեղ տարօրինակ է. մտնել եկեղեցի, աղոթել, որպեսզի խաղաղություն ունենալ, բայց հետո շարունակում ենք լարված վիճակում մնալ: Անշուշտ, այս ամենում կարող ենք մեղադրել չար ոգիներին, որոնք մտքերի հարձակում են տեղում մարդու վրա` շեղելու և անարդյունավետ դարձնելու համար աղոթքը, և դա իրականություն է, սակայն նախքան որևէ մեկին մեղադրելը, պիտի նայենք մեր հուգուց ներս և տեսնենք, թե ինչու է այդպես:

Եթե մենք առիթ չտանք, որևէ մեկը չի կարող խաթարել մեր հոգու անդորրը: Երբեմն մարդ մտածում է, թե Տերը չի լսում իր աղոթքները: Սակայն իրականում լսում է և եթե հարկ է՝ իրականացնում է խնդրանքը այլ կերպով, որը մենք չենք նկատում: Երբ անհատը աղոթքից հետո շարունակում է մնալ անհանգստության և մտահոգությունների մեջ, նշանակում է նրա հոգին չի հաղորդակցվել Աստծո հետ, նրա աղոթքը չի ստացվել, որովհետև մնացել է արտաքին երևույթների հարթության մեջ` իր մտքերի, մտածումների, հոգսերի մեջ, և դա
հոգնեցնում է մարդուն, ու նա նույնիսկ չի ցանկանում աղոթել, թեպետ գիտի, թե ինչ կարևոր արժեք է քրիստոնյայի համար աղոթական կյանքը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->