Ֆեյսբուքահայությունը բարկացավ, հենց նոր հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան…. այ քեզ զարգացումներ, պարզվում է… — ingablog

Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ` նրա կամքին հակառակ։


ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

«Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն գրություն է ուղարկել «Նաիրիին», որ իրենք կարող են ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը։ Սրա հիմքով էլ Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից դուրս են գրել ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Օգտվելով իր սահմանադրական իրավունքից` Գրիգորյանը դեմ է արտահայտվել այս որոշմանը»,–հայտնեց պաշտպանը։

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ դեմ հարուցված գործով դատական նիստը

© SPUTNIK / ASATUR YESAYANTS.Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ դատական նիստը հետաձգվեց. նա տեղեկանք էր ուղարկել


Նրա խոսքով` մինչև առավոտյան ժամը 4-5-ը պաշտպանական կողմին արգելել են տեսակցել Մանվել Գրիգորյանին: Վերջինս իր պաշտպանին ասել է, որ հրաժարվում է այդտեղ բուժում ստանալ, ինչը, ըստ պաշտպանի, նշանակում է, որ Գրիգորյանն անօրինական է պահվում «Դատապարտյալների հիվանդանոցում»։

Այս ամենը հաշվի առնելով`Գրիգորյանի պաշտպանները ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը «Նաիրիում» բուժում էր ստանում իր հարազատների հաշվին, այլ ոչ թե պետության։ «Սա խոշտանգման դասական օրինակ է, քանի որ անձի սահմանադրական իրավունքն է, որ ինքը որոշի` ինչպես պետք է ստանա իր բուժումը, ինչ միջոցներով»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրներից ելնելով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի. մանրամասներ Մանվել Գրիգորյանը դռնփակ դատական նիստից


Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20190604/18963663/manvel-grigoryani-pashtpannery-hancagorcutyan-masin-haxordumen-nerkayacrel.html

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.