>

Այսօր՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GD 586 համարանիշի ավտոմեքենայով Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին, ով 45-50 տարեկան կին է, տեղափոխվել հիվանդանոց:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Գեորգի Աշչիյանն ու Նարեկ Զոհրաբյանը:




Մինչ դեպքի վայրում փորձում էր տեղաննություն կատարել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, հիվանդանոցից Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանին տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:


Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/05/1126663/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->