ՇՈԿԱՅԻՆ ԼՈՒՐ բոլորիս համար. Հունիսի 8-ին ընդառաջ. կապշեք, երբ իմանաք, թե ով է հրաժարական տալու — ingablog

1in.am-ը գրում է. Հունիսի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հետ: Երկրորդ տուրից հետո թե՛ Հայաստանի և թե՛ Լիխտենշտեյնի հավաքականը միավոր չեն վաստակել: Մեր առաջիկա մրցակիցը առաջին տուրում սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել էր Հունաստանին, այնուհետև հյուրընկալվելիս 6:0 հաշվով ջախջախիչ պարտություն կրել Իտալիայից:


Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ մեր հավաքականը կհաղթի գաճաճ երկրի ընտրանուն: Մասնավորապես, Հայաստանի հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1.18 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 8, իսկ հյուրերի հաղթանակը՝ 18 գործակից:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում ևս Հայաստանն ու Լիխտենշտեյնը ընդգրկված էին միևնույն ենթախմբում: Նոյեմբերին մրցակցի հարկի տակ տեղի ունեցած մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Ընդ որում, Գյուլբուդաղյանցի թիմը պարտվում էր 2:1 հաշվով, և միայն փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Կարապետյանը փրկեց պարտությունից: Անցյալ տարվա սեպտեմբերին էլ մերոնք՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, Ազգերի լիգայի մեկնարկային խաղում մեծ դժվարությամբ հաղթեցին: Չմոռանանք, որ Հայաստանի ընտրանին 2-րդ գոլը խփեց և 2:1 հաշվով հաղթեց այն բանից հետո, երբ մրցակիցը մնացել էր 10 ֆուտբոլիստներով: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն այն պահին գտնվում էր 106-րդ, իսկ Լիխտենշտեյնը՝ 182-րդ հորիզոնականում:


Վերջին անգամ Լիխտենշտեյնը հաղթել է 2017 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Դոհայում 2:1 հաշվով առավելության հասնելով Կատարի նկատմամբ: Նշենք, որ Լիխտենշտեյնում գոյություն չունի ֆուտբոլի առաջնություն կոչվածը: Այս երկրում անցկացվում է միայն գավաթի խաղարկություն, որտեղ խաղարկվում են նաև եվրագավաթի խաղարկության ուղեգրեր: Դեռևս 1933 թվականին ձեռք բերված համաձայնության արդյունքում Լիխտենշտեյնի թիմերը ելույթ են ունենում հարևան Շվեյցարիայի տարբեր լիգաներում:

Վերջին տարիներին Լիխտենշտեյնի ամենաուժեղ ու հայտնի ակումբը «Վադուցն» է, որը ելույթ է ունենում Շվեյցարիայում նշանակությամբ երկրորդ՝ Չելենջ լիգայում: Մեր մրցակից հավաքականի կորիզը կազմում են հենց «Վադուցի» և մեկ այլ թիմի՝ «Բալցերսի» ֆուտբոլիստները: Լիխտենշտեյնի հավաքականում քիչ չեն նաև կիսասիրողական մակարդակի ֆուտբոլիստները, որոնք ելույթ են ունենում Շվեյցարիայի 4-րդ և 5-րդ դիվիզիոններում: Նույն «Բալցերսը» հանդես է գալիս Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնի 6-րդ խմբում կամ իր նշանակությամբ Շվեյցարիայի 5-րդ լիգայում: Հավաքականում մի քանի ֆուտբոլիստներ էլ ներկայացնում են իր նշանակությամբ Շվեյցարիայի 4-րդ լիգայում հանդես եկող «Էշեն Մաուրեն» թիմը:

Ինչևէ, Ազգերի լիգայի խաղարկությունից հետո, ի տարբերություն Հայաստանի, Լիխտենշտեյնի հավաքականում տեղի է ունեցել գլխավոր մարզչի փոփոխություն: Մասնավորապես, Ռենե Պաուրիչին փոխարինել է իսլանդացի մասնագետ Հելգի Կոլվիդսոնը: Վերջինս, ինչպես և Պաուրիչը, նախընտրում է պայքարել 4-1-4-1 դասավորությամբ: Հունաստանի դեմ Լիխտենշտեյնը հենց այս մարտավարությամբ էր խաղացել, իսկ Իտալիայի դեմ, չգիտես ինչու, Կոլվիդսոնը ասպարեզ էր դուրս բերել երկու նոմինալ հարձակվողների՝ պայքարելով 4-4-2 դասավորությամբ: Արդյունքում հավաքականը ջախջախիչ պարտություն էր կրել:


Ըստ ամենայնի Երևանում Լիխտենշտեյնը կխաղա 4-1-4-1 խիտ և պաշտպանողական մարտավարությամբ: Կոլվիդսոնը հավանաբար նկատած կլինի, որ Հայաստանի հավաքականն ըստ էության չի կարողանում խաղալ առաջին համարով: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ կառուցված թիմ, իսկ մենք նույնիսկ կառուցող չունենք: Հետևաբար երկշերտ պաշտպանությունը լինելու է Հայաստանի հավաքականի դեմ հակախաղը:

Նախապես պետք է ֆիքսենք մի բան: Լիխտենշտեյնին չհաղթելու դեպքում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը անմիջապես պետք է հեռանա: Նշենք նաև, որ միավորների կորստի դեպքում որևէ պատճառաբանություն չի ընդունվելու և չի ընկալվելու, քանզի մրցակիցը Լիխտենշտեյնն է՝ կիսապրոֆեսիոնալ և գաճաճ մի հավաքական: Չենք զարմանա, որ վաղը Գյուլբուդաղյանցը մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցնի ծեծված և նավթալինային հետևյալ թեզը. «Այսօր ֆուտբոլում թույլ մրցակիցներ չկան»: Ֆուտբոլում թույլ մրցակիցներ կան, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականը: Բայց Լիխտենշտեյնը մեզնից էլ ակնհայտ թույլ է, և բարի եղեք հաղթել:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin