Քիչ առաջ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում…. — ingablog

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է, այս խնդրով նա հարցերով դիմել է արդարադատության նախարարին: Գրիգորյանը հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել և ստանալ որևէ տեսակի բուժօգնություն: ՄԻՊ Արման Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:


«Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու առաջի պահից սկսած, երբ փաստաբանից ստացանք տեղեկատվություն, հարցը եղել է մեր ուշադրության ներքո: Մեր աշխատակիցներն իրականցրել են պարբերական այցեր: Ես ինքս խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակներն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ հարցերը պարզելն է: Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով: Նա հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ իր ներկայացուցիչները հենց երեկ այցելել են Գրիգորյանին:


Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարին այսօր ուղղված նամակում հարցեր է առաջադրել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան` որոնք են: Թաթոյանը նշեց, որ եթե չկան, ապա պետք է քննարկել պատշաճ բուժօգնության տրամադրման հարցը:Реклама 22

ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանին հետազոտել է իր նախընտրած բժիշկը: Եվ  եզրակացության հետ կապված հարցեր են առաջադրել, սպասում են պատասխանների:


ԱԺ-ի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.