Իրավիճակը կտրուկ փոխվում է. Սենսացիոն ձերբակալություն. Քոմենթում ՊԼՅՈՒՍ դրեք,եթե ուզում եք, որ բոլոր մեղավորները պատժվեն արածների համար❗️❗️❗️ — ingablog
❗
❗
❗

Քոմենթում ՊԼՅՈՒՍ դրեք,եթե ուզում եք, որ բոլոր մեղավորները պատժվեն արածների համար


Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Սա առաջին ձերբակալությունն է, եւ ընդհանրապես՝ առաջին կոնկրետ հաղորդագրությունը մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ: Սա կտրուկ փոխում է իրավիճակը, քանի որ մինչ այժմ մի քանի հետաքննությունների, մարտի 1-ի գործով ստեղծված հանձնաժողովների ուսումնասիրությունների արդյունքում միշտ բաց էր մնում սպանության հրաման արձակողների ու դրանք իրականացնողների հարցը:
Տեսակետներ կային, որ քանի դեռ այս մասով հստակություն չկա, չի կարելի խոսել մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման մասին: Այս հանգամանքը հատկապես շատ էին շեշտում մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներն ու նրանց պաշտպանները: Ավելին, Քոչարյանն, օրինակ, բազմիցս նշել է, որ այն վայրը, որտեղ կատարվել են սպանությունները, չէր վերահսկվում ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողմից:
Քննչական մարմիններն, իրենց հերթին, անդրադառնալով սպանությունների բացահայտման խնդրին, նշում էին, որ կեղծվել են բազմաթիվ հանցանշաններ, անհետացել պարկուճներ:
Այդ մասով մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ով ներկայում փախուստի մեջ է:


Իսկ ամիսներ առաջ Հայաստանում սպանվեց մի դիպուկահար, որն ըստ ԶԼՄ-ների՝ կարող էր կապ ունենալ մարտի 1-ի սպանությունների հետ:
Այսպիսով, 11 տարի անց սպանությունների մասով կա առաջին հաղորդագրությունը: Արդյոք հիմնավոր են կասկածները ձերբակալված սպայի մասով, եւ ինչ ապացույցներ ունի քննչական ծառայությունը, ցույց կտա ապագան: Այս ձերբակալությունը կարող է ունենալ շղթայական էֆեկտ:


lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.