>

Արդարադատության նխարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել:


Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.







Քոչարյանի զոհերը

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր:


Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:


Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:

Հարգանքով՝ Արտակ»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->