>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հունիսի 6-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչութան Շենգավիթի պահպանության


բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Արշակունյաց պողոտայից «Երևան Մոլ» առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Գայանե Ս.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ս.-ին։







Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել, և Գայանե Ս.-ի մանկասայլակի մեջ հայտնաբերվել են «Full and Bear» տեսակի 3 հատ բլուզ, «Stradivarius» տեսակի տաբատ ու բլուզ և «Mango» տեսակի տաբատ։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմենուհի Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ապրանքները ինքը փորձել է գողանալ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող տարբեր խանութ-սրահներից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գայանեն և Արմենուհին հարազատ քույրեր են և մասնագիտությամբ բուժքույրեր են։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/07/1126787/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->